Հասարակություն 

Սպասվում են տեղումներ և մառախուղ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում

analitik.am

Հանրապետության տարածքում` 17-ի գիշերը առանձին շրջաններում, 17-ի ցերեկը, 18-21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։  Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը տեղումները առանձին վայերում կլինեն՝ ինտենսիվ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 17-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +13+15։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +9+13,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4 +9,

Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +8+11,

Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +9+13,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+14,

Արարատում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +14+16,

Արմավիրում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +14+16,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+4+6, ցերեկը՝ +14+17,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+12։

Նույն շարքից