Հասարակություն 

Պարեկները վնասազերծել են արագաչափեր կոտրած 36-ամյա տղամարդուն

analitik.am

Այսօր ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արարատի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ՊԾ Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Սուրենավանի և Արմաշի արագաչափերը կոտրել է։

Պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ կոտրողը «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայով է և նրան վնասազերծելու համար գումարտակի հրամանատարը, գումարտակի հրամանատարի տեղակալը, վաշտի հրամանատարն ու պարեկներ Վարդան Կարապետյանն ու Ավետիս Խաչատրյանը դարանակալում են Արարատի մարզում ու նկատում են, որ կասկածելի ավտոմեքենան մոտենում է դեպի Վեդու կողմ։ Պարեկներին հաջողվում է նրան կանգնեցնել  ու բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։

Նա Երևանում հաշվառված, Արարատի մարզում բնակվող 36-ամյա Նարեկ Ա․-ն է։ Պարզվել է, որ նա կոտրել է Երասխ, Սուրենավան, Արմաշ, Զանգակատուն գյուղերում տեղադրված բոլոր արագաչափերը, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ճանապարներին տեղադրված արագաչափերը։

Նույն շարքից