Միջազգային 

Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին

analitik.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված համատեղ հայտարարության ընթացքում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտահոգված են այս շարունակվող պատերազմով և շարունակում են օգնություն տրամադրել Ուկրաինային։ Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած այդքան անհրաժեշտ մարդասիրական օգնության համար։ Նման օգնությունը շատ կարևոր է և պետք է շարունակվի»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն են մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցները։

Նույն շարքից