Գլխավոր Միջազգային 

Մոսկվայում ավարտվել է ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը

analitik.am

Մոսկվայում և Մոսկվայի ժամանակով շրջաններում ժամը 20:00-ին փակվել են ՌԴ նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը։ Մայրաքաղաքում ընտրողները կարող էին քվեարկել նաև հեռավար էլեկտրոնային քվեարկության (ՀԷՔ) համակարգի միջոցով:

Մոսկվայի ժամանակով ժամը 19:50-ի դրությամբ ամբողջ Ռուսաստանում մասնակցությունը կազմել է 73,33%, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ռուսաստանում նախագահական ընտրություններն առաջին անգամ էին անցկացվում երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-ից 17-ը։ Նաև առաջին անգամ հասանելի էր ՀԷՔ համակարգը, որից կարողացավ օգտվել 29 մարզ։ Նախագահի պաշտոնի համար գրանցվել էր չորս թեկնածու՝ Վլադիսլավ Դավանկովը («Նոր մարդիկ»), Լեոնիդ Սլուցկին (ԼԴՊՌ), Նիկոլայ Խարիտոնովը (ՌԴ Կոմունիստական ​​կուսակցություն) և Վլադիմիր Պուտինը (ինքնաառաջադրվել է)։

Նույն շարքից