Տեսանյութեր Քաղաքականություն 

«Տիկին Օհանյան», Հակոբ Արշակյանը շփոթվեց Սեյրան Օհանյանին դիմելիս․ վիճաբանություն` ԱԺ-ում

analitik.am

Հակոբ Արշակյանը «Հայաստան» խմբակցության անդամ տիկին Կյուրեղյանին ընդհատելու ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը հարցրեց՝ ինչի համար են անջատում տիկին Կյուրեղյանի խոսափողը, Հակոբ Արշակյանը շփոթվեց և Սեյրան Օհանյանին անվանեց «տիկին Օհանյան»։

Այնուհետև, Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը փորձում էին համոզել, որ Հակոբ Արշակյանը նման ձևով չի դիմել Սեյրան Օհանյանին։

«Ձեզնից ներողություն եմ անկնալում, պարոն Սեյրան Օհանյան։ Սեյրան Օհանյան, որը եղել է նախկին պաշտպանության նախարար և ունի տղամարդկային պատիվ։

Ներողություն չխնդրելով՝ ես հասկացա, թե դուք ինչ արժանիքների տեր մարդ եք»,-  հայտարարեց Հակոբ Արշակյանը։

Այնուհետև, քիչ հետո Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ նման բան եղել է և Սեյրան Օհանյանին «տիկին Օհանյան»-ով է դիմել և իրենց մեջ ամեն բան հարթվել է։

«Իսկապես մենք տիկին ասելով՝ նույնիսկ, եթե շփոթմունքով, ոչ մի վիրավորանքի նշույլ չկա։ Ես գնացի, նայեցի, և այո նման բան եղել է, ես շփոթմունքով նման ձևով եմ դիմել»,-հայտարարեց Հակոբ Արշակյանը։

Նույն շարքից