Քաղաքականություն 

«Լսել եմ, այդպիսի խոսակցություն կա». ՔՊ-ական պատգամավորը` Տավուշի գյուղերը հանձնելու մասին

analitik.am

Մենք մտածում են Հայաստանի մասին ու խոսում են Հայաստանի շահերից. Ռուսաստանի հետ փորձել ենք բարիդրացիական հարաբերություններ պահել, բայց պատերազմից հետո զգացել ենք, որ այն, ինչ ցանկանում ենք, չի իրականանում ու, ելնելով Հայաստանի շահերից, պետք է գտնենք այլ պարտնյորներ: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը:

«Ոչ թե հրաժարվենք ՌԴ-ի հետ լավ հարաբերություններից, այլ ուզում ենք գտնել նաեւ այլ ընկերներ Հայաստա համար»,- ասաց նա:

ՔՊ-ականը լսել է Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու խոսակցությունները, բայց չի կարծում, որ միակողմանի կլինի:

«Լսել եմ, որ  այդպիսի խոսակցություններ կան, հատկապես, ընդդիմությունն է հաճախակի բարձրաձայնում այդ մասին, որ տեսեք` Հայաստանը տարածքներ է հանձնում, Ադրբեջանի խոսույթը բերվում  է մեզ մոտ ու անընդհատ մարդկանց վախեցնում են: Մենք ոչ մի բան էլ չենք զիջում, մենք  փորձում ենք նորմալ հարաբերություններ ստեղծել: Դրա համար պետք է կարողանանք մեր հարևանների հետ խոսել, գալ համաձայնության: Միակողմանի հանձնելու մասին խոսք չի գնում»,- նշեց պատգամավորը: :

Պատգամավորն ասաց, թե խմբակցությունում դեռ չեն քննարկել գյուղերի հարցը, ուղղակի լսում են վարչապետին, նախարարներին. «Ես կարծում եմ, որ մենք միակողմանի ոչ մի բան չենք հանձնում, հանձնելու մասին ոչ մի խոսք չկա»,- նշեց Ղազարյանը` խորհուրդ տալով սպասել:

«Բոլոր հայկական տարածքները մնալու են հայկական, չկա տենց բան, որ մենք հայկական տարածքներից ինչ-որ բան հանձնենք: Բայց եթե ուզում ենք կնքել հաշտության պայմանագիր, պետք է պայմանավորվենք, թե որտեղով է անցնցում սահմանը, որ հետագայում մեր սերունդները պատերազմական իրավիճակում չգտնվեն:  Պետք է այդ հարցը լուծենք: Պետք է ամեն ինչ անենք, որ իրենք էլ դուրս գան Սեւ լճից, Ներքին Հանդից, Ջերմուկից, այ տարածքներից, որտեղ ապօրինի են գտնվում: Իհարկե, պետք է դուրս գան, այլ տարբերակ չկա»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Նույն շարքից