Հասարակություն 

Ոստիկանությունը ձերբակալել է ավագանու անդամների

analitik.am

Ոստիկանությունը ձերբակալել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Ռոբերտ Ծովյանին եւ Հայկ Գրիգորյանին: Այս մասին «Ազգային առաջընթաց» խմբակցության հայտարարություն է տարածել:

«Այսօր մի քանի խուլիգաններ հանրային վայրում հարձակվել են Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին արտահայտում  Երեւանի կանաչ ֆոնդի ոչնչացմանը միտված՝ ՔՊ իշխանության քաղաքականության հանդեպ։

Ներկայումս ոստիկանությունը, իրական հանցագործների փոխարեն, ձերբակալված է պահում «Ազգային առաջընթաց» մեր խմբակցության անդամներ Ռոբերտ Ծովյանին եւ Հայկ Գրիգորյանին։

Իշխանության որդեգրած՝ քաղաքական հալածանքների այս գործելաոճը պայմանավորված է բացառապես նրանց  ստեղծված թայֆայական համերաշխության եւ անպատժելիության մթնոլորտով։ Իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք համապատասխան գնահատական տալ իշխանության կամայականություններին»։

Նույն շարքից