Քաղաքականություն 

«Հողեր հանձնելը» այս իշխանության մենաշնորհն է, ԳՇ պետը փորձում է ցույց տալ՝ չգիտի ինչի մասին է խոսքը

analitik.am

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` ի պաշտոնե երկրի թիվ 1 զինվորականն, ասում է` «մենք հող հանձնող չենք»: Մնաց հասկանանք, թե «մենք» ասելով կոնկրետ ո՞ւմ նկատի ունի` իրե՞ն, զինվորականների՞ն, թե՞ իշխանությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Իսկ կարո՞ղ է ակնարկում է, որ հող հանձնողը Նիկոլ Փաշինյանն է` փորձելով տարանջատել իրեն ու համազգեստ կրողներին:

Իսկ ինչո՞ւ էր ԳՇ պետը զայրացած խոսում լրագրողների հետ, կարո՞ղ է իրեն էլ չէր բավարարել Փաշինյանի հայտարարություններն ու մտադրությունը` հերթական անգամ գնալու միակողմանի զիջման:

Միգուցե այսօրվա մեկնաբանությունները վաղվա «ստռախովկեն» է` ասելու, որ ես չէի ուզում` քաղաքական իշխանությունը հանձնեց:

Համենայդեպս միանգամից ասեմ, որ բառախաղը, ներքին համոզմունքներն ու մտքում ունեցած անհաշտությունն այսօրվա իրականության հետ նրան երեկ, այսօր կամ վաղը չի ազատելու պատասխանատվությունից:

Ինչ վերաբերվում է «հողեր հանձնելուն», ապա դա այս իշխանության մենաշնորհն է դարձել` սկզբում բանակցային գործընթացում զիջեցին, ապա դա իր արտացոլումը ստացավ հողի վրա, իսկ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ապա կրկնեմ` այդ ամենը նրան չի ազատում պատասխանատվությունից»,- գրել է պատգամավորը։

Նույն շարքից