Հոգեբանի անկյուն 

Ինչպ՞ես է դրսևորվում տղամարդու սերը

analitik.am

Տղամարդը և կինն ունեն տարբեր ընկալումներ սիրո դրսևորման հարցում: Եթե կնոջ սերը դրսևորվում է խնամքի, ուշադրության, համբերության և հիացմունքի միջոցով, ապա տղամարդու սիրո դրսևորման ձևը փոքր ինչ տարբերվում է և չի արդարացվում կանանց կողմից:



Բոլոր աղջիկներին էլ ուզում են իմանալ, թե ինչպե՞ս պետք է հականալ սիրում է տղան նրան, թե ոչ: Եթե տղամարդը սիրում է, նա խոսում է դրա մասին ոչ միայն իր սիրելիի հետ, այլև հայտնում է դրա մասին շրջապատող մարդկանց:



Օրինակ՝ սիրող տղամարդը կարող է Ձեզ ներկայացնել ինչպես «Իմ հարսնացու», «Իմ տիկինը», «Իմ սիրած (Ձեր անունը)» և այլն: Իսկ, եթե նա չի սիրում Ձեզ, ապա պարզապես ներկայացնում է որպես «բարեկամ», «ընկեր» կամ անունով:



Տղամարդը վերաբերվում է Ձեզ այնպես, ինչպես դիմում է այլ մարդկանց շրջապատում: Եթե նա սիրում է, ցանկանում է ցույց տալ բոլորին՝ իր ողջույնի և խոսքի միջոցով, որպեսզի մյուս հնարավոր թեկնածուներն արդեն հասկանան, որ Դուք զբաղված էք և ոչ հասանելի նրանց համար:

Նույն շարքից