Մշակույթ 

​Յոկո Օնոն` Ջոն Լենոնի բիսեքսուալության մասին

analitik.am

Ջոն Լենոնը բիսեքսուալ է եղել, թեև հենց պրակտիկ փորձեր չի ունեցել: Այդ մասին պատմել է երաժիշտի այրին` Յոկո Օնոն: Լենոնի ծննդյան կապակցությամբ տրված հերթական հարցազրույցի ընթացքում Օնոն խոստովանել է, որ այդ թեման քննարկել է ամուսնու հետ:

 Elle.ru.-ն գրում է, որ Յոնոն նաև խոստովանել է` իրենք այն եզրահանգման են եկել, որ մարդիկ իրենց բնույթով բիսեքսուալ են, սակայն թաքցնում են իրենց այդ կողմը, քանի որ դա անթույլատրելի է հասարակության մեջ:

Այդ զրույցի շրջանակներում ամուսինները որոշել են, որ հանրությունը կարող է նրանց մասին մտածել այն ամենը, ինչ ցանկանում է:

Նա ընդգծել է, որ հետաքրքրված չի եղել կանանցով, իսկ Լենոնը դեմ չէր իր սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններ ունենալ: Նախքան իր մահը երաժիշտը կնոջը հայտնել էր, որ կցանկանար սեռական հարաբարություններ ունենալ տղամարդու հետ: Սակայն արդյունքում նա այդպես էլ նման քայլի չդիմեց ոչ թե ամոթից ելնելով, այլ ապագա զուգընկերոջ նկատմամբ ունեցած բարձր պահանջներով:

“Այդ տղան պետք է անհավանական գեղեցիկ լինի”, - հայտարարել էր Լենոնը կնոջը:

Հարցազրույցի ընթացքում Օնոն խոստովանել է, որ իր և ամուսնու համար գեղեկցությունը չափազանց կարևոր է եղել և ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին:

Նույն շարքից