Տնտեսություն 

2015-ին նախագահականը տնտեսել և պետական բյուջ է վերադարձրել 64 միլիոն դրամ

analitik.am

Այսօր՝ մայիսի 24-ին, խորհրդարանում շարունակվում են 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումները:

Ներկայացնելով նաագահակնի մասով կատարողականը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ աշխատակազմին հատկացվել է 4 միլիարդ 580 միլիոն դրամ, ծախսերը կազմել են 4 միլիարդ 520 միլիան 988 հազար դրամ, կատարողականը՝ 98,6 տոկոս:

Սարգսյանը նշեց, որ 2014 թվականի հետ համեմատած 2015 թվականին նախագահի աշխատակազմի ծախսերն աճել են շուրջ 10 տոկոսով, որը հիմնականում պայմանավորված է 2014 թվականի հուլիսի 1-ից աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրմամբ և երկու տարին մեկ անգամ պետական մրցանակների հանձնմամբ. «2015 թվականի արդյունքներով տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 64 միլիոն 729 հազար դրամ»,-հավելեց Սարգսյանը:

Սարգսյանը նաև հայտնեց, որ նախագահը 2015-ի ընթացքում կատարել է 20 պետական այց, ընդունել է 40 պաշտոնական անձի,  մի շարք երկրների ղեկավարների:

Նույն շարքից