Տնտեսություն 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում աշխատողներ չեն կրճատվելու

analitik.am

Այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, խոսելով կառավարությունում և մասնավորապես իր ղեկավարած նախարարությունում սպասվող կրճատումների մասին, ասաց, որ  Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը շատ փոքր աշխատակազմ ունի:

Լոքյանը նշեց, որ նախարարությունն ունի 10 ծառայողական ավոտմեքենա, որոնցից 3-ը դեռ գտնվում են Արտակարգ իրավիճակների նախարարությունում. «Գործող ՊՈԱԿ-ները երկուսն են՝ «ՀՀ պետական արխիվը», որն ունի մեկ ծառայողական մեքենա, այն չի կրճատվելու և «Միգրացիայի պետական կոմիտեն», որտեղից երեք մեքենա է կրճատվել: Սրանով կրճատումները ավարտվել են»:

Ինչ վերաբերում է աշխատողների կրճատմանը՝ Լոքյանն ասաց, որ իր ղեկավարած նախարարությունում ավելորդ հաստիքներ չկան:

Նույն շարքից