Տնտեսություն 

Վարչապետը փաստորեն աչքով է տվել. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 4.7 տոկոսով։ Այսպիսի տվյալ է երեկ հրապարակել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Սա ռեկորդային ցուցանիշ է:

Այս տարվա ընթացքում ՏԱՑ-ի անկում դեռ չէր գրանցվել։ Ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ ամփոփեց առաջին կիսամյակի ցուցանիշը և գոհունակությամբ հայտնեց, թե այդ ընթացքում տնտեսական ակտիվության աճը կազմել է շուրջ 4 տոկոս և հանձնարարեց նախարարներին այդ լավատեսական տվյալները ներկայացնել հանրությանը։

Նախարարները դեռ չեն ներկայացրել ու արդեն դժվար էլ ներկայացնեն։ Երկրորդ կիսամյակը սկսվում է շատ վատ ցուցանիշներով։ Գրեթե բոլոր ոլորտներում անկում է գրանցվել։ Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե ինչպես է հավաքագրվել ՀՀ պետական բյուջեն հուլիսին։

Պետական եկամուտների կոմիտեն յուրաքանչյուր ամսվա սկզբին ներկայացնում է, թե որքան հարկ է հավաքվել նախորդ ամիս։ Այդպիսի հավաքագրումների մասին ՊԵԿ-ը մինչ օրս «համեստաբար» լռում է։ Վարչապետը փաստորեն աչքով է տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից