Տնտեսություն 

Իշխանությունները շարունակում են աղքատության ցուցանիշը գաղտնի պահել. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են աղքատության ցուցանիշը գաղտնի պահել։ Սովորաբար որևէ տարվա աղքատության ցուցանիշը հրապարակվում է հաջորդ տարվա երկրորդ կեսին։ Ինչպես հայտնի Է՝ վերջին երկու տարիներին պաշտոնական վիճակագիրները փորձում էին հանրությանը համոզել, որ աղքատության մակարդակը նվազել է: Սակայն 2015 թվականի բոլոր ցուցանիշները վկայում են, որ այս ընթացքում աղքատությանն ավելացել է։

Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում առևտրի շրջանառությունը 121 միլիարդ դրամով նվազել Էր նախորդ՝ 2014 թվականի համեմատ։ Այս գործընթացը շարունակվել Է նաև ընթացիկ տարում։ Այսինքն՝ վերջին ավելի քան մեկուկես տարում սպառողները Էապես աղքատացել են։ Ի դեպ, անցանկալի թվերը «գաղտնի» պահելը Հայաստանի պետական կառավարման համակարգում գնալով ավելի տարածված երևույթ Է դառնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից