Տնտեսություն 

Իշխանությունները վերջին շրջանում դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Իշխող հանրապետական շրջանակներից երեկ մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները վերջին շրջանում խիստ դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները, և դա գնալով մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի վրա:

Հիշեցնեք, որ պետական համակարգում աշխատողների աշխատավարձերից որքան պահում լինում է կուտակային կենսաթոշակային ֆոնդերին, նույնքան էլ որպես նպատակային սոցվճար հատկացում պետք է անի պետությունը:

Օրինակ, մինչ օրս այդ ֆոնդերին հատկացվել է 14,7 մլրդ դրամ, որի կեսը տվել է պետությունը: Իսկ ընդհանրապես՝ այս տարի նույն համամասնությամբ այդ ֆոնդերին պետք է վճարվի 26,76 մլրդ, 2017թ. նախատեսված է 28,68 մլրդ դրամ: Եվ իշխանությունները տարեցտարի դժվարանում են տալ այդ գումարը: Բանն այն է, որ հարկային եկամուտները մեծ դժվարությամբ են հավաքվում և ակնհայտ է, որ այս տարի նույնպես եկամուտների հավաքագրումը թերակատարվելու է, ու այդ պայմաններում բյուջեից տարեկան 14-15 մլրդ դրամ կամ ավելի քան 30 մլն դոլար հատկացնելը լուրջ խնդիր է:

Այնուամենայնիվ վարկեր խնդրելու պատճառաբանությունների շարքում միջազգային կառույցներին նաև այս խնդիրն է ներկայացվում, որ հնարավոր լինի ավելի մեծ գումար ստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից