Սպորտ 

Հրաչյա Ռոստոմյանի և Լևոն Մկրտչյանի համատեղ հրամանով նոր հանձնաժողով է ստեղծվում

analitik.am
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովը զբաղվելու է առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի զարգացման ու քարոզչության ուղղությամբ տարվող աշխատանքների մշակմամբ և ներդրմամբ:
Հանձնաժողովի մշակած ծրագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կազմակերպվելու են մարզական մասսայական մի քանի միջոցառումներ, որոնք նախատեսված են տարիքային տարբեր խմբերի համար:
Վերականգնվելու է «Պատրաստ աշխատանքի և պաշտպանության» համազգային ծրագիրը, շարունակվելու է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացումը: Ուսանողական սպորտի խթանման նպատակով անցկացվելու է հանրապետական ուսանողական սպարտակիադա: Հատուկ մարզական մասսայական միջոցառում է կազմակերպվելու դպրոցահասակ երեխաների համար՝ «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադա» և «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների սպարտակիադա»:

Նույն շարքից