Մշակույթ 

Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Ռուբեն Հախվերդյանի համատեղ համերգը` «Կտրուկ շրջադարձ» խորագրի ներքո

analitik.am

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի համատեղ համերգը. նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան: Համերգին կմասնակցի ՀՀ վաստակավոր արտիստ, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը: «Կտրուկ շրջադարձ» խորագիրը կրող համերգի ընթացքում կհնչեն Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները, որոնք կամերային նվագախմբի և տարբեր կամերային անսամբլների համար գործիքավորել և մշակել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը: Երեկոյի ընթացքում Ռուբեն Հախվերդյանը կներկայացնի իր «Կտակ», «Հիսունից հետո», «Ուղիղ ժամը 12-ին», «Երևանի գիշերներում», «Եթե իմանայիր» և այլ ստեղծագործություններ:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Նույն շարքից