Մշակույթ 

Ցերեկույթ` նվիրված Դմիտրի Կեսայանցի ծննդյան 85-ամյակին

analitik.am

Ս. թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա ցերեկույթ` նվիրված անվանի կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցի ծննդյան 85-ամյակին: Միջոցառմանը ներկա կլինեն ճանաչված արվեստագետներ, ովքեր կներկայացնեն Կեսայանց կինոռեժիսորի կյանքն ու գործունեությունը, կպատմեն հիշողություններ նրա մասին: Միջոցառմանը կմասնակցեն նաև Դ. Կեսայանցի այրին` Անահիտ Կեսայանցը և դուստրը` Մարինա Կեսայանցը: Կբացվի Դ. Կեսայանցի գործունեությունը ներկայացնող ցուցադրություն: Միջոցառման ընթացքում կհնչեն երաժշտական կատարումներ, կցուցադրվի Դմիտրի Կեսայանցի «Չախ-Չախ թագավորը» կարճամետրաժ ֆիլմը:

Նույն շարքից