Սպորտ 

Պետք չէ, որ Մադրիդում ներողություն խնդրեն. Պիկե

analitik.am

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ իրեն չեն վիրավորել բառերը, որոնք «Ռեալի» ֆուտբոլիստները հնչեցրել են Իսպանիայի չեմպիոն դառնալուց հետո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիբելես հրապարակում չեմպիոնությունը տոնելու ժամանակ Արքայական ակումբի ֆուտբոլիստները և երկրպագուները հիշել են Պիկեին՝ արտաբերելով «Պիկե, հիմար, դիմավորիր չեմպիոններին» բառերը:

«Ոչ, դա ինձ չի վիրավորել: Պետք չէ, որ Մադրիդում ներողություն խնդրեն: Ես արդեն խոսել եմ Սերխիո Ռամոսի հետ: Նորմալ է ամեն ինչ, նրանք երջանիկ էին և պետք է տոնեին»,-ասել է Պիկեն:

Նույն շարքից