Սպորտ 

Տեղեկատվություն Չեռնոգորիա-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ

analitik.am

Տեղեկացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել հունիսի 10-ին կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության Չեռնոգորիա-Հայաստան ընտրական հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել միայն խաղի օրը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00 (Չեռնոգորիայի ժամանակով) մարզադաշտից 2 կմ հեռավորության վրա՝  Իվան Միլուտինովիչ փողոցում գտնվող տոսմարկղից: Տոմսերի օնլայն-վաճառք չի իրականացվում:

Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հարավային տրիբունայի A հատվածը: Տոմսերի արժեքն է 5 եվրո:

Մարզադաշտում հայ երկրպագուներին հատկացված տրիբունայի քարտեզը, ինչպես նաև տոմսարկղի գտնվելու վայրը կարող եք տեսնել ստորև:

Նույն շարքից