Սպորտ 

Նեյմարին համոզում են լքել «Բարսելոնան»

analitik.am

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի գործակալը և հարազատները վերջինիս համոզում են լքել «Բարսելոնան», պնդում է Sport.es-ը:

Նրանք կարծում են, որ բրազիլացին պետք է լքի կատալոնական գրանդը, որպեսզի չմնա Լեոնել Մեսսիի ստվերի տակ: Բրազիլացու գործակալի և հարազատների կարծիքով հենց դա է խանգարում 25-ամյա մարզիկին պայքարել անհատական մրցանակների համար:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2013 թվականից:

Նույն շարքից