Սպորտ 

Յուպ Հայնկեսը հատուկ կանոններ է հաստատել «Բավարիայի» ֆուտբոլիստների համար

analitik.am

«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը նոր հատուկ կանոններ է հաստատել ակումբի ֆուտբոլիստների համար, գրում է Sport Bild-ը:

Այսուհետ մյունխենյան գրանդի ֆուտբոլիստներին արգելվում է հանդերձարանում օգտվել բջջայիններից, ինչը թույլատրվում էր Կառլո Անչելոտիի օրոք:

Բացի դրանից, Հայնկեսը որոշել է մարզումները սկսել առավոտյան 10:00-ին՝ 11:00-ի փոխարեն, իսկ բուն մարզումներն ավելի ինտենսիվ է դարձրել:

Ֆուտբոլիստները նաև իրենք պետք է հոգ տանեն հանդերձարանի մաքրության և կարգուկանոնի մասին:

Գերմանական թիմի ֆուտբոլիստներին հրահանգվել է սիրալիր լինել իրար և ակումբի աշխատակիցնեի հետ: Մարզումները չեն սկսվում, քանի դեռ բոլորը չեն բարևել իրա:

Եվս մեկ կանոն վերաբերում է սնվելուն: Պարտադիր է դարձել համատեղ ճաշը,  և չեղյալ են համարվել դիետաները, քանի որ, Հայնկեսի կարծիքով, ֆուտբոլիստները պետք է առաջնորդվեն իրենց գլխով:

Հիշեցնենք, որ Յուպ Հայնկեսը հարազատ թիմ վերադարձավ հոկտեմբերի 6-ին:

Նույն շարքից