Սպորտ 

Ռոնալդուն խաղընկերներին հայտնել է հեռանալու մասին

analitik.am

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն իր խաղընկերներին հայտնել է, որ ամռանը հեռանալու է ակումբից: Այս մասին հայտնում է AS-ը: Պարբերականի տեղեկություններով, պորտուգալացին, ամենայն հավանականությամբ, տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ արդեն հանդես է եկել 2003-09 թվականներին: Անգլիական գրանդում արդեն գիտեն Ռոնալդուի մտադրության մասին:

Պորտուգալացին որոշել է հեռանալ, քանի որ իրեն խաբված է զգում Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից, ով իբր գարնանը խոսք է տվել բարելավել Ռոնալդուի պայմանագրի պայմանները, սակայն չի արել դա: Բանն այն է, որ Ռոնալդուին դուր չի գալիս 21 միլիոն տարեկան աշխատավարձը և 5-րդ հորիզոնականը այդ հարցում:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Ռեալը» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին և պատրաստ է այդ գործարքի մեջ ներառել Ռոնալդուին:

Նույն շարքից