Տնտեսություն 

Ինչու է թանկացել բենզինը, ովքեր են ներկրողները, ովքեր՝ առաջատարները, որտեղից են ներկրում. Պարզաբանում է Շաբոյանը

analitik.am

ԱԺ-ում շարունակվում է «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով լսումները: Լսումների ելույթ ունեցավ նաև ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով թեմայի վերաբերյալ իր ղեկավարած կառույցի տեսակետը:

Շաբոյանը մասնավորապես խոսեց բենզինի գնի մասին՝ նշելով, որ անցած տարի տեղի ունեցած թանկացումները, իրենց ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, տեղի են ունեցել ձեռքբերման գնի բարձրացման պատճառով:

Ինչ վերաբերում բենզինի գնի մասով Հայաստանի և Վրաստանի գների համեմատությանը, ինչի մասին վերջին շրջանում խոսակցություններն ակտիվացել են, ապա Շաբոյանն ասաց, որ մեզ մոտ և մեր հարևան երկրում  գրեթե նույն գներն են, սակայն պետք չէ մոռանալ, որ Հայաստան ներկրվող բենզինը տեղափոխվում է Վրաստանի տարածքով, ինչը գնագոյացման վրա էական ազդեցությոն է թողնում: Բացի դրանից, Վրաստանը բենզին է ներկրում Ադրբեջանից և Թուրքմենստանից, ինչը ևս ազդում է գնագոյացման վրա:

Հայկական շուկա բենզին ներկրողների մասով Շաբոյանը նշեց, որ ներկրողները հիմնականում երեք են: Առաջատարը «CPS»-ն է, որին պատկանում է շուկայի 50 տոկոսը: Մյուս երկուսն էն «Ֆլեշը» և «Մաքս պետրոլ»:

Շաբոյանը նաև անդրադարձավ դրան, թե որտեղից են այդ ընկերությունները հիմնականում ներկրում կատարում: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ռումինիային և Բուլղարիային:

Նշենք՝ օրեր առաջ ԶԼՄ-ները գրել էին, որ հարևան Վրաստանում բենզինը մոտ 60 դրամով էժան է Հայաստանում վաճառվող բենզինից:

Նույն շարքից