Սպորտ 

Արամ Հակոբյանը համալրեց Հայաստանի գրոսմայստերների բանակը

analitik.am

Մոսկվայում ավարտված «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարում փայլուն հանդես եկավ 17-ամյա Արամ Հակոբյանը:

Մրցաշարի ընթացում Հայաստանցի պատանի շախմատիստը վաստակեց 5 միավոր (1 հաղթանակ, 8 ոչ-ոքի): 2497 միավոր անհատական վարկանիշով (71-րդը մրցաշարում) Հակոբյանը զբաղեցրեց 21-րդ տեղը: Հակոբյանը 19 կետով բարելավեց իր վարկանիշը եւ երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա:

Շախմատի բարձրագույն կոչումը Հակոբյանին կշնորհվի ապրիլին կայանալիք ՖԻԴԵ-ի նախագահության նիստում:

Նույն շարքից