Տնտեսություն 

Գերմանիայում կոշտ քննադատության են ենթարկել Թրամփի հայտնի որոշումը

analitik.am

Գերմանական բիզնեսի ներկայացուցիչները կոշտ քննադատության են ենթարկել ԱՄՆ նախագահին պողպատի և ալյումինի մասով ներկրման մաքսատուրքեր հաստատելու համար: Այսպես, Գերմանիայի  առևտրի և արդյունաբերության պալատի դաշնային միավորման ղեկավար Մարտին Վանսլեբենն հայտարարել է, որ այդ որոշմամբ ԱՄՆ-ը վնասում է ոչ միայն համաշխարհային տնտեսությանը, այլ նաև հենց ինքն իրեն:

Վանսլեբենի խոսքերով, Եվրամիությունը պետք է իր գործընկերների հետ հայց ներկայացնի ԱՄՆ-ի դեմ: Բացի դրանից, պետք է պատասխան քայլեր ձեռնարկել՝ ազդանշան տալով ԱՄՆ-ին: Միևնույն ժամանակ պետք է նաև խուսափել լարվածությունից:

Թրամփի որոշումը քննադատել է նաև Գերմանիայի գործատուների միության դաշնային միավորման ղեկավար Ինգո Քրամերը՝ նշելով, որ դա տոտալ սխալ է:

Նույն շարքից