Տնտեսություն 

ԵՄ-ն կարող է չեղյալ համարել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը

analitik.am

Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենյեն զգուշացրել է վրացական իշխանություններին, որ Եվրամիությունը կարող է դադարեցնել այդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմը, եթե գոյություն ունեցող տենդենցը շարունակվի: Խոսքը մասնավորապես վերաբերում է ապաստան փնտրողների թվի աճին: Այս մասին հայտնում է  Sputnik Грузия-ն՝ հղում անեկով Imedi-ին:

Հարկ է նշել, որ ԵՄ անդամ երկրները վերջին շրջանում ավելի ու ավելի շատ են դժգոհում Վրաստանից ապաստան խնդրողների թվի աճի մասով: Թեմայի մասին արդեն բարձրաձայնել են Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իսլանդիան:

Մենյեն նաև նշել է, որ աճում է այն վրացիների թիվը, ովքեր մասնավորապես Ֆրանսիայում խախտում են երկրի սահմաններում գտնվելու ժամկետի մասով պահանջները՝ խորհուրդ տալով Վրաստանի քաղաքացիներին չհավատալ նրանց, ովքեր անօրինական առաջարկություններ են անում: Նրա խոսքերով, Վրաստանն անվտանգ երկիր է և կարիք չկա ապաստան խնդրելու ԵՄ-ից:

Դիվանագետը զգուշացրել է,  որ այսպես շարունակվելու դեպքում Վրաստանի նկատմամբ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն, և հարցը կարող է հասնել նույնիսկ առանց վիզայի ռեժիմը չեղյալ համարելուն:

Նույն շարքից