Սպորտ 

Եթե մենք չեմպիոնական միջանցք չկազմակերպենք, չի նշանակում, թե չենք հարգում «Բարսելոնային». Ռամոս

analitik.am

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, անդրադառնալով թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հայտարարությանը, թե Արքայական ակումբը չեմպիոնական միջանցք չի կազմակերպելու «Բարսելոնայի» համար, նշել է, որ պետք է միշտ հարգել մարզչի որոշումը:

«Ես միշտ ասել եմ, որ պետք է միշտ հարգել մարզչի որոշումը: «Բարսելոնան» ևս մեզ համար չեմպիոնական միջանցք չկազմակերպեց:

Պետք է հարգանք լինի, իսկ միջանցքի դերը պետք չէ չափազանցնել: Չեմ կարծում թե «Բարսելոնան» մտածում է այդ մասին:

Ինչպես բոսսն ասի, այդպես էլ կլինի: Եթե մենք չեմպիոնական միջանցք չկազմակերպենք, չի նշանակում, թե չենք հարգում նրանց»,-ասել է իսպանացին:

 

Նույն շարքից