Տնտեսություն 

Փաշինյանը հանձնարարեց մեխանիզմներ մշակել գյուղացիներին վարկերի տույժ-տուգանքներից ազատելու համար

analitik.am

Այսօր՝ մայիսի 17-ին, Կառավարության նիստի ժամանակ կարկտահարության վնասների ծավալների մասով քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Գյուղնախարար Արթուր Խաչատրյանին, ցանկացավ իմանալ, թե կոնկրետ երբ կառավարությունը տեղեկություններ կունենա առանձին համայնքների վնասների չափերի մասին:

Նախարարը նշեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում երևի թե հնարավոր կլինի դա անել:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում հակակարկտային արդյունավետ համակարգ չկա՝ հավելելով, թե պետք է հասկանալ, թե ինչու գյուղացիական տնտեսությունները չեն օգտվում հակակարկտային ցանցեր տեղադրելու հնարավորությունից:

Փաշինյանը հայտնեց, որ Կենտրոնական բանկի նախագահի հետ քննարկումներ է ունեցել գյուղացիների վարկերի, տույժ-տուգանքների մասով՝ խնդրելով հնարավորինս արագ մեխանիզմներ մշակել գյուղացիներին տույժ-տուգանքներից ազատելու համար:

Վարչապետը նաև նշեց, որ պետք է քննարկել վարկային պատմությունների մասով համաներման հնարավորությունը, որպեսզի մարդիկ կարողանան վարկեր ստանալ:

 

Նույն շարքից