Բիզնես 

Արգելվել է թռչնամսի ներկրումը Հայաստան

analitik.am

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն արգելել է Չինաստանից թռչնի միս և մի շարք այլ մթերքներ ներկրել Հայաստան՝ այդ երկրի տարածքում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:

Ինչպես հաղորդում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սույն հրամանի գործողությունները չեն տարածվում մինչև 2014 թվականի հունվարի 20-ը Չինաստանից արտահանված վերը նշված ապրանքների վրա:

Նույն շարքից