Մշակույթ 

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ

analitik.am

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնն այս  տարի ստացել է շուրջ 1600 հայտ` 105 երկրից:  Ընտրված 76 ֆիլմից 12-ը կմրցեն միջազգային խաղարկային, 13-ը` միջազգային վավերագրական, 17-ը` հայկական համայնապատկեր, և 34-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:

Այսօր «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչները ներկայացրին  12-րդ կինոփառատոնի մրցույթային և արտամրցութային ծրագրերը:

Ամենաերիտասարդ` «Կորիզ» միջազգային մրցութային ծրագիրն այս տարի անցկացվում է արդեն 5-րդ անգամ, սակայն տարեց տարի ավելի մեծ թափ է հավաքում`լինելով աշխարհում մեծ թափ հավաքող կարճամետրաժ ֆիլմերի համար մրցութային հարթակ:

«Ցավոք սրտի, ոչ բոլոր կինոփառատոններում կան մրցութային ծրագրեր` կարճամետրաժ ֆիլմերի համար»,-  նշեց Վարդան Հակոբյանը:

Նրա խոսքով` եթե առաջին տարիներին տարբեր կենտրոններ էին դիմում«Ոսկե ծիրանի» համար ֆիլմեր ուղարկելու համար, ապա այս տարի արդեն 700-ից ավելի ֆիլմ են ռեժիսորներն ուղարկել,որոնցից մրցութային հանձնաժողովն ընտրել է 34-ը`25 երկրներից: Դրանցում կա մեկ հայկական ֆիլմ` Տաթև Հակոբյանի «Օտարը», սակայն առավել շատ ֆիլմեր են ներկայացվել Գերմանիայից, Իսպանիայից, Իրանից ու Լեհաստանից:

Այս խորագրում, հիմնականում ներգրավված են ավելի երիտասարդ ու սկսնակ ռեժիսորներ, որոնցում, սակայն, ըստ Վարդան Հակոբյանի, կան շատ երիտասարդ ու խոստումնալից ռեժիսորներ, որոնք հետագայում, հնարավոր է` դառնան համաշխարհային կինոյի առաջին դեմքեր, որոնք իրենց առաջին ցուցադրությունները սկսել են «Ոսկե ծիրանից»:

«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ  ֆիլմերի մրցույթ

1.Ամեն ինչ՝վաճառքի, Ֆարհադ Ղոլամի, Իրան
2.Ալֆա,  Ֆակունդո Վ. Սկալերանդի, Գերմանիա
3.Անոմալիա, Այտոր Գուտիերրես, Իսպանիա
4.Մրջնանոց, Թոֆիղ Ամանի, Իրաք
5.Բևըրլի, Ալեքսանդր Թոմաս, Մեծ Բրիտանիա
6.Չելլե, Դավուդ Խայամ, Իրան
7.Կարա Բելուգա, Էնրիկե դե Տոմաս, Իսպանիա
8.Գետի զավակները, Խավիեր Մասիպե, Իսպանիա/Պորտուգալիա
9.Դինոզավր, Մարգո Զուբաշվիլի, Վրաստան
10.Պատիժ, Քրիստոֆ Մ. Սաբեր, Շվեյցարիա
11.Եղերերգ, Յուսեֆ Քարգար, Իրան
12.Ամեն ինչ լավ կլինի, Պատրիկ Ֆոլռաթ, Գերմանիա/Ավստրիա
13.Էքսկուրսիա, Ադրիան Սիտարու, Ռումինիա
14.Ծախու  ընտանիք, Սեբաստիան Պետրետտի, Բելգիա
15.Անջատիչը, Սերգեյ Դախին, Ռուսաստան
16.Ֆերդինանդ Քնապ, Անդրեա Բալդինի, Ֆրանսիա
17.Տենդ, Իրա Ուստելենցևա, Ուկրաինա
18.Ընդմիշտ, Էրիկ Շմիթ, Գերմանիա
19.Բեկորներ, Ագա Վոշչինսկա, Լեհաստան
20.Հիտլերն օպերայում, Միխալ Գժիբովսկի, Լեհաստան
21Ձիադեմք, Մարկ Մարտինես Խորդան, Իսպանիա
22.Լիլա, Կարլոս Լասկանո, Իսպանիա/Արգենտինա
23.Լսեք, Համի Ռամեզան, Ռունգանո Նյոնի, Դանիա/Ֆինլանդիա
24.Պիմ Պում փոքրիկ պանդան, Ալեքսիս Միխալիկ, Ֆրանսիա
25.Ռիո. բաց մարմին, Կադու Բուրգուս, Բրազիլիա
26.Դարաշրջանի վերջը, Սոֆյա Չերնիշովա, Ռուսաստան
27.Միակելքը, Պյոտր Դոմալևսկի, Լեհաստան
28.Սանդվիչ կղզու մարդը, Լևոն Մինասյան, Ֆրանսիա
29.Օտարը, Տաթև Հակոբյան, Հայաստան
30.Թավջութակ, Օլեսյա Մորգունեց-Իսայենկո, Ուկրաինա
31.Մինչ նրանք լուսին էին թռչում, Բորիսա Սիմովիչ, Սերբիա
32.Թե ինչու վերացան դինոզավրերը, Միհայ Գիցը, Ռումինիա
33.Ձմեռնաշունչ գարուն, Մոհամեդ Քամել, Եգիպտոս
34. Տատիկը, Վանյան և այծը, Դարյա Յուրկևիչ, Ֆրանսիա/Բելառու

«Խաղարկային մրցույթ» կցուցադրվի 12 ֆիլմ

1.Ընտի՜ր է.  Ռադու Ժուդե, Ռումինիա/Բուլղարիա/Չեխիա
2.Դորա,  կամ մեր ծնողների սեռական  նևրոզները, Շթինա Վերենֆելս, Շվեյցարիա/Գերմանիա
3.Ձմռան վերջը,  Կիմ Դե-հուան, Հարավային Կորեա
4.Իշկանուլ,  Խայրո Բուստամանտե, Գվատեմալա/Ֆրանսիա
5.Կրակ,  Խուան Շնիտման, Արգենտինա
6.Սրբարան,  Մարկ Բրումունդ, Գերմանիա
7.Ձմեռային  ասպատակները, Ֆարուք Հաջըհաֆըզօղլու, Թուրքիա
8.Քլինչ,  Սերգեյ Պուսկեպալիս, Ռուսաստան
9.Օձ իգրկում,  Սիռո Գեռա, Կոլումբիա
10.Մարդու չափը,  Ստեֆան Բրիզե, Ֆրանսիա
11.Դարի նախագիծը,  Կարլոս Մաչադո Կինտելա, Արգենտինա/Կուբա/Գերմանիա/Շվեյցարիա
12.Ցյուրիխ, Սաշա Պոլաք, Նիդերլանդներ/Բելգիա/Գերմանիա

«Հայկական համայնապատկեր» խորագրում ընգրվծած   ֆիլմերում արդեն կան ռեժիսորներ Հայաստանից:

Խաղարկային լիամետրաժ ֆիլմեր

1.1915, Կարին Հովհաննիսյան, Ալեք Մուհիբյան, ԱՄՆ
2.Մոսկվիչ, իմ սեր, Արամ Շահբազյան, Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան
3.Նարնջագույն բաճկոնով մարդը, Հայկ Կարապետյան, Լատվիա/Էստոնիա
4. Չքնազ մի տեղ, Ալբերտ Կոդագոլյան, Բրազիլիա
Վավերագրական ֆիլմեր
1.Վերադարձ դեպի Գյուրուն, Ադրինե Գրիգորյան, Հայաստան
2. Ընտանեկան ալբոմ, Հովհաննես Իշխանյան, Հայաստան
3.Վերադարձ կամ մենք գոյություն ունենք, Արմեն Խաչատրյան, Հայաստան
4.Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ), Սոնա Քոչարյան, Մարինե Քոչարյան, Հայաստան
5.Մեկ, երկու, երեք, Արման Երիցյան, Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա
6.Հովվի երգը, Վահրամ Մխիթարյան, Լեհաստան
7.Հատանցում, Ալեքս Իգիթբաշյան, Էմիլի Մկրտչյան, Հայաստան

Կարճամետրաժ ֆիլմեր

1.Մնաս բարով,  «Վոլգա», Համլետ Վարդանյան, Հայաստան
2.Հնչյունների ֆիլմ, Սեզար Կանանյան, Ալեշանդրե Մոուրա, Բրազիլիա
3.Վերևից, Ալեն Մանուկյան, Հայաստան
4.Ինչպես գիրանալ առողջ եղանակով, Գևորգ Ասլանյան, Բուլղարիա
5.Բժիշկը, Աննա Գորոյան, Ռուսաստան
6.Ճանապարհ, Գագիկ Մադոյան, Հայաստան
7.Սանդվիչ կղզու մարդը, Լևոն Մինասյան, Ֆրանսիա

Կան նա վավերագրական ֆիլմերի անվանակարգը, ընտրված ֆիլմերն են`

1.Գերմանական երիտասարդություն, Ժան-Գաբրիել Պերիո, Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա
2.Սիրիական սիրավեպ, Շոն Մքալիսթեր, Մեծ Բրիտանիա
3.Էսպես, Տանիտ Ֆեռնանդես, Իսաակ Ռոդրիգես, Իսպանիա
4.Ձկանպոչ, Ժուակին Պինտու, Նունու Լեոնել, Պորտուգալիա
5.Գրոզնիբլյուզ, Նիկոլա Բելլուչչի, Շվեյցարիա
6.Մեկ, երկու, երեք, Արման Երիցյան, Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա
7.Հավալուսնը` անապատում, Վիեստուրս Կայրիշս, Լատվիա
8.Արծաթազօծջուր. Սիրիայիինքնանկարը, Ուսամա Մոհամեդ, Վիամ Սիմավ Բեդիրքսան, Ֆրանսիա/Սիրիա
9.Միայնակ, միասին, Դավիդ Կրեմեր, Ֆրանսիա
10.Իմաստի ստեղծումը, Սիմոնե Ռապիզարդա Կազանովա ,Կանադա/Իտալիա
11.Տոտոն և նրաքույրերը, Ալեքսանդր Նանաու, Ռումինիա
12.Անդրատլանտիկա, Ֆելիքս Դյուֆուր-Լապերիեր, Կանադա
13.Վարպետը  և Տատյանան, Գիեդրե ժիցկիտե, Լիտվա

Նույն շարքից