Առողջապահություն 

Ինչպես ճիշտ նիհարել կամ «չենք մոռանում լյարդի մասին»

analitik.am

Լյարդի հիմնական ֆունկցիաներից մեկը օրգանիզմից տոքսինների դուրսբերումն է: Մաքրելով օրգանիզմը՝ լյարդը ինքն է ենթարկվում մշտական վտանգի: Այս շատ կարևոր օրգանի վնասվածքը իր ազդեցությունն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա:

 

Լյարդի երկրորդ կարևոր ֆունկցիան նյութափոխանակության գործընթացներին մասնակցությունն է:

 

Հենց լյարդում է տեղի ունենում ճարպերի քայքայումը՝ ճարպաթթուների, իրականացվում է խոլեստերինի սինթեզը: Եթե Դուք նստած է «սոված դիետայի» վրա, շատ հաճախ եք ունենում բեռնաթափման օրեր, ապա Դուք կվնասեք Ձեր լյարդը, քանի որ երբ Դուք ոչ բավարար քանակությամբ ճարպեր եք ընդունում, ապա լյարդը դրանք սինթեզում է սպիտակուցներից ու ածխաջրերից:

 

Ահա թե ինչու է պետք շատ ուշադիր լինել լյարդի նկատմամբ, հատկապես երբ Դուք որոշել եք դիետա պահել, առավելապես հիմա, երբ ձմռանից հետո բոլորս ցանկանում ենք շատ արագ մի քանի ավելորդ կիլոգրամ կորցնել:

 

Բժիշկները խորհուրդ են տալիս աստիճանաբար նիհարել, սնվել օրական 4-5 անգամ, սննդում ավելի շատ բանջարեղեն, մրգեր, յուղազուրկ կաթնամթերք օգտագործել, սննդակարգից հանել յուղային և տապակած մթերքները, խուսափել խմիչքից, քաղցրավենիքից:

 

 

 

Ինչպիսի՞ դիետաներից է պետք խուսափել

 

Բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել այնպիսի դիետաներից, որոնց դեպքում ածխաջրերը խառնվում են սպիտակուցների հետ: Լյարդը պատասխանատու է ածխաջրերից, սպիտակուցներից ու ճարպերից էներգիայի մետաբոլիզմի համար, իսկ նման սնունդը օրգանիզմում սննդանյութերի դիսբալանս է առաջանում՝ հենց դրանով խախտելով լյարդի նորմալ աշխատանքը: Նման դիետան ստիպում է օրգանիզմին ավելորդ կետոնային թելեր արտադրել, երբ օրգանիզմը կորցրած էներգիան վերականգնելու համար ածխաջրերի այրման փոխարեն այրում է ճարպերը: Արդյունքում՝ արագ նիհարեցումը բերում է լյարդի ծանրաբեռնվածության մեծացմանը:

 

 

Պետք է խուսափել երկարատև սոված մնալուց, ցածրակալորիական և միամթերք դիետաներից (չի կարելի սնվել միայն գրեչկաոյով, բրնձով կամ խնձորով ու կեֆիրով): Նման դիետայի դեպքում օրգանիզմը չի ստանում սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են լյարդի և մյուս օրգանների նորմալ ֆունկցիոնավորման համար:

 

Գունավոր դիետաներ, որոնք մեզ մոտ եկան Եվրոպայից: Նրա էությունը կայանում է նրանում, որ տարբեր օրերի ընթացքում մարդիկ ընդունում են միայն մի գույն ունեցող մթերքներ: Օրինակ, եթե Ձեզ մոտ «կարմիր օր է», ապա Դուք կարող եք ուտել կարմիր պղպեղ, պոմիդոր, բալ, նուռ և խմել կարմիր գինի: «Սպիտակ օրվա» ընթացքում կարող եք ուտել կաթնամթերքներ, բանան, կարտոֆիլ: Նման դեպքում օրգանիզմը շատ բացասական ֆերմենտներ է կուտակում, որը վնասում է ոչ միայն լյարդին, այլ նաև ստամոքս-աղիքային տրակտին:

 

 

Ուրեմն ինչպե՞ս նիհարել

 

 

Կանոնները շատ պարզ են

 

1.Խուսափեք շատ ճարպային ու տապակած սննդից: Տապակած սնունդը իր մեջ կանցերոգեններ է պարունակում, որոնք վտանգավոր են լյարդի համար, նաև խուսափեք աղից ու համեմունքներից: Իսկ մայոնեզի փոխարեն աղցանները համեմեք ձիթապտղի յուղով և կիտրոնահյութով:

 

2.Աշխատեք օգտագործել բնական օրգանական սնունդ առանց ԳՄՕ-ների և համային հավելումների: Օրինակ Ֆասթ ֆուդում օգտագործվող համեմոունքներն ու կայունացուցիչները ավելացնում են սննդի պիտանելիության ժամկետը, որը շատ վտանգավոր է առողջության համար:

 

3.Բացառեք ալկոհոլի օգտագործումը: Այն ոչ միայն լյարդի թշնամին է, այլ խիստ նաև կալորիական :

 

4.Աշխատեք սնվել միայն տանը պատրաստված մթերքներով: Ճաշին դրսում խորհուրդ է տրվում սնվել միայն աղցաններով և հավի խաշած մսով, քան տարբեր համբուրգերներով:


5.Ավելի շատ հատիկեղեն օգտագործեք: Առավոտյան փորձեք շիլայով սնվել:


6.Օրվա մեջ մի անգամ կարելի է օգտագործել նապաստակի միս, հավի կրծքամիս, կամ ձուկ:


7.Մի մոռացեք կաթնամթերքի մասին՝ յուղազուրկ կաթնաշոռ, պանրի տեսականի, յուգուրտ, որոնք շատ հարուստ են կալցիումով:


Եվ հիշեք: Եթե Դուք ցանկանում եք առողջ պահել լյարդը, Դուք չեք կարող մեկ ամսվա մեջ նիհարել հինգ կիլոգրամով, բայց Դուք կարող եք կարգավորել օրվա Ձեր ռացիոնը, ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, խորհրդակցել բժիշկ-դիետոլոգի հետ և հասնել լավագույն արդյունքների:

Նույն շարքից