Առողջապահություն 

33 մթերք, որոնք քաղցկեղին կստիպեն «քաղցած մնալ»

analitik.am

«Բավականին հեշտությամբ կարելի է խոսել այն մասին, թե ինչ պետք է բացառել սննդակարգից: Բայց ես գնացի հակառակ ճանապարհով և հարցրեցի ինքս ինձ՝ ինչ ավելացնել սննդակարգում՝ իմունային համակարգը ամրապնդելու համար: Այլ կերպ ասած՝ ինչպես անել, որ մենք կշտանալով՝ քաղցկեղին ստիպենք քաղց զգալ». Բժիշկ Ուիլյամ Լի

 

Քաղցկեղը մահվան ամենատարածված ձևերից մեկն է, որն ամեն օր  տանում է  յուրաքանչյուր 4-րդ մարդու կյանքը: Եվ չնայած ամեն տարի միլիարդավոր դոլարներ են ծախսվում բարձրտեխնոլոգիական հետազոտությունների համար, այնուամենայնիվ դարի հիվանդությունը շարունակում է ավելի ու ավելի շատ թվով մարդկանց կյանքեր խլել և կարծես թե մենք ի վիճակի չենք հիվանդությունը հայտնաբերել «մուտքի մոտ»:


Մենք հաճախ ենք մտածում այն մասին, թե ինչ բացառել ռացիոնից՝ քաղցկեղի զարգացումը կանխելու համար՝ շաքար, աղ, վերմշակված մթերքներ և այլն: Բայց մի բան էլ կա, այն որ որոշ մթերքներ ռացիոն ավելացնելով՝ մենք կարող ենք կանխել քաղցկեղի զարգացումը: Ժամանակակից բժշկության հայր Հիպոկրատն ասում էր. «Թող սնունդը դառնա Քո դեղը, իսկ դեղը՝ սնունդ» Նա նկատի ուներ այն բնական էներգիան, որը պարունակվում է բնական մթերքների բջիջներում  և որը մեզ ապահովում է առավելագույնս սննդարա նյութերով: Դա էլ հնարավորություն է տալիս հաղթահարել քաղցկեղը:



Ի՞նչ է անտիոգենեզը


Անտիոգենեզ բառացի նշանակում է արյունատար նոր անոթների ստեղծում («անգիո»- արյան անոթ, «գենեզ»-ստեղծել): Մարդկային օրգանիզմում հաշվվում է ավելի քան 60 000 միլ արյունատար անոթներ:


Արյունատար անոթները կարող են հարմարվել ցանկացած միջավայրի հետ, նրանք ենթարկվում են ազդեցության և օրգանիզմը զարմանալի ունակություն ունի՝ կարգավորելու արյունատար անոթների նորմալ քանակը օրգանիզմում:

 

Անտիոգենեզը տեղի է ունենում,  երբ մարդը առողջ է և նույնիսկ երբ հիվանդ է: Արյունատար անոթների միջոցով արյունը տեղափոխում է թթվածինը և սննդարար նյութերը ամբողջ օրգանիզմով: Երբ նոր թաղանթի ձևավորում է իրականացվում, նրա աճի համար անհրաժեշտ է լինում արյան որոշակի քանակություն, որն առանց անտիոգենեզի ապահովել անհնար է:

 

 

Օրգանիզմը կարող է ավելացնել անոթների քանակը, կամ պակասեցնել դրանք, երբ դա անհրաժեշտ է: Առողջ օրգանիզմը վերահսկում է այդ գործընթացը և անհրաժեշտության դեպքում կարող է կարգավորել անտիոգենեզը:

 

Սակայն, հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդությունների ժամանակ օրգանիզմը ի վիճակի չի լինում ապահովել անհրաժեշտ քանակով անոթներ կամ էլ պակասեցնել դրանց թիվը՝ անհրաժեշտության դեպքում: Եթե արյունատար անոթները շատ են նորմայից, կարող են առաջանալ այնպիսի հիվանդություններ, ինչպես օրինակ՝ արթրիթ, քաղցկեղ, տեսողության կորուստ, էնդոմետրիոզ, ճարպակալում, և Ալցհեյմերի հիվանդություն: Եթե արյունատար անոթները չափազանց քիչ են, ապա  չեն լավանում վերքերը, որի արդյունքում մեծանում է ինսուլտի հավանականությունը, սրտի իշեմիկ հիվանդություն ունենալու հավանականությունը, մազաթափություն, պերիֆերիկ արթերիաներ և այլն:

 

Քաղցկեղի դեպքում առաջանում են պրոտեիններ,այսպես կոչված անտիոգենեզի ֆակտորներ, որոնք խթանում են արյունատար անոթների աճը քաղցկեղի բջջում: Դա ոչ միայն ապահովում է քաղցկեղի բջջին թթվածնով ու սննդարար նյութերով, այլ նաև  «այլընտրանքային ելք» քաղցկեղի բջիջների համար, որով նրանք կարողանում են դուրս գալ քաղցկեղի բջջից և տարածվել նաև այլ օրգաններ:

 

Ամբողջ աշխարհում գոյություն ունի ավելի քան 70 հիվանդություն, որով տառապում են միլլիոնավոր մարդիկ և այդ բոլոր հիվանդությունները կարող են տարբեր կերպ արտահայտվել, բայց նրանք բոլորը մեկ ընդհանուր ցուցանիշ ունեն՝ չկարգավորված անտիոգենեզը:


Այս գործոնը հնարավորություն է տալիս հետազոտողներին վերաիմաստավորել նման հիվանդությունների կանխարգելման և բուժման գործընթացը:

 

 Փաստ է՝ քաղցկեղն առաջանում է ոչ վտանգավոր բջիջների ոչ մեծ կուտակումներից:

 

Չբալանսավորված անտիոգենեզը համարվում է քաղցկեղի բոլոր տիպերը տարբերիչ առանձնահատկությունը: Առաջին հերթին շատ կարևոր է, թե ինչպես է առաջանում քաղցկեղը:

 

Պաթոլո-անատոմիական հետազոտությունները ցույց տվեցին, որ ավտովթարներում մահացած կանանց 40% և տղամարդկանց  50%-ը  40-ից 50 տարեկան հասակում արդեն ունեն քաղցկեղի առաջացման նախադրյալներ:

 

Միևնույն ժամանակ, երբ մենք լինենք 70 տարեկան, մենք բոլորս էլ կունենանք քաղցկեղային բջիջների միկրոսկոպիկ խմբեր: Միաժամանակ, նրանց մեծ մասը մնում են անվտանգ, քանի որ ունեն այն, ինչ անհրաժեշտ է ապրելու համար: Այս երևույթը կոչվում է «քաղցկեղ՝ առանց հիվանդության»:

 

 Դրական արդյունքներ

 

Քաղցկեղային բջիջները սնվում են ի հաշիվ նոր զարգացող անոթների, այնպես որ բանական է ենթադրել, որ  հենց արյան մատակարարումը դադարի, քաղցկեղի ուռուցքը այլևս չի կարողանա սնվել, և հետևաբար, կմահանա: Անտիոգենեզի հետազոտությունները այս հիմքի վրա իր դրական արդյունքներն են ունեցել: Բժիշկ Ուիլյամ Լին, Անտիոգենեզի Ֆոնդի նախագահը, ընդլայնված հետազոտություն է իրականացրել, որը ցույց է տվել, որ միայն օրգանիզմի՝ անտիոգենեզի վերահսկման միջոցով է հնարավոր պայքարել հիվանդության դեմ:

 

Այսօրվա դրությամբ գոյություն ունի պրոցեդուրաների մի ամբողջ շարք քաղցկեղի դեմ պայքարի համար՝ արյունատար անոթների աճի կանխման միջոցով և դա մեծ հաջողությամբ կիրառվում է հաստ աղիքի, երիկամների, ներքին շնչառական ուղիների, գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարելու համար: Շատ հիվանդների մոտ նկատվում է առողջության կայունացում, երբեմն նաև հիվանդության հետընթաց՝ այդ պրոցեդուրաների կիրառման արդյունքում:

 

 

Քաղցկեղի հայտնաբերում նախնական շրջանում

 

Բժիշկ Լին նշում է որ անտի-անտիոգենեզային պրեպարատների  ռեակցիաների  իրականացումը կիրառելի է քաղցկեղի բոլոր տեսակների համար:  Նա ենթադրում է, որ այն փաստը, որ քաղցկեղի որոշ տեսակներ ավելի լավ են արձագանքում այս անտիոգենեզին, քան մյուսները, պայմանավորված է նրանով, որ այդ դեպքերում մենք գործ ունենք քաղցկեղի ավելի ուշ ստադիաների հետ, երբ քաղցկեղը գրավել է օրգանիզմի մեծ մասը: Երբ հիվանդությունը արդեն մեծ չափերի է հասնում, շատ դժվար, երբեմն նաև անհնար է դառնում այն բուժել:


Բայց երբ գոյություն ունեն բնական անտի-անտիոգենեզային նյութեր, որոնք հնարավոր է ներառել ռացիոնում, միաժամանակ քաղցկեղի բջջին զրկելով աճելու հնարավորությունից: Դա բժիշկ Լիին բերեց այն մտքին, որ պետք է վերացնել հիվնադությունը քանի դեռ այն չի վերաճել հիվանդության: Այս մեթոդը կիրառելի է և առողջ մարդկանց համար, և նաև նրանց, ովքեր արդեն ունեն քաղցկեղի բջիջ:

 

Սննդակարգը հիմնական գործոնն է  

 

 

Քաղցկեղի զարգացման 90-95% դեպքերում այն պայմանավորված է արտաքին գործոններով, այլ ոչ թե գենտիկայով: Նրանց 30-35%-ը պայմանավորված են ոչ ճիշտ սննդով:


Կարելի է արդյո՞ք կշտանալով ստիպել քաղցկեղին «սոված մնալ»: Պատասխանը միանշանակ է՝ այո՛: Մայր բնությունը մեզ է տվել ալկալային մթերքներ, որոնք աարյունատար անոթների աճը կանխելու հատկություն ունեն:  Այստեղ անհրաժեշտ է մտածել ոչ թե նրա մասին, թե որ նյութերը բացառել ռացիոնից, այլ ինչ ավելացնել ռացիոն, որպեսզի քաղցկեղի բջջին զրկենք այն սնուցող արյունատար անոթներից:

 

 

 

Մթերքները ընտրեք մտածելով

 

Հենց այսօրվանից մենք կարող ենք ընտրել մթերքներ, որոնք ճնշում են արյունատար անոթների աճը և դրանով իսկ ճիշտ ընտրություն կատարել, որը մեզ թույլ կտա մաքսիմալ առողջ մնալ և պահպանել քաղցկեղային բջիջները սաղմնային վիճակում:

 

Ահա այդ մթերքներից մի քանիսը:

 

 

Խնձոր


Հապալաս


Լոռամիրգ


Լոլիկ


Կաղամբ


Սխտոր


Բազիլիկ


Սոխ


Ուրց


Ժենշեն


Իմբիր


Ծաղկակաղամբ


Գազար


Բրոկկոլի


Քաղցր կարտոֆիլ


Կիտրոն


Նարինջ


Դեղձ


Թուրինջ


Կարմիր խաղող


Ելակ


Լոբի


Շպինատ


Կանաչ թեյ


Պղպեղ


Դդմիկի կորիզ


Մեղր


Ձիթապտղի յուղ


Սունկ


Ընկույզ


Նուշ

 

Այս մթերքների մի մասը ավելի ազդեցիկ են, քան մյուսները և միաժամանակ գիտնականների կողմից շարունակվում են հետազոտությունները՝ այս ցուցակը ընդլայնելու համար:

Նույն շարքից