Առողջապահություն 

Ինսուլինի հաբը՝ աշխարհի փրկության միջոց

analitik.am

Եթե դա իրականություն դառնա, աշխարհի բնակչությունը մի չիրականացված երազանք պակաս կունենա՝ այսպիսին է էնդոկրինոլոգների կարծիքը ինսուլինի հաբի վերաբերյալ:

 

Նման դեղամիջոցի գաղափարը հետաքրքրում էր բժիշկներին դեռևս 1930 –ական թթ-երից, չնայած որ մինչ օրս դեռ հնարավոր չի դարձել դրա իրականացումը՝ մի շարք պրոբլեմների պատճառով: Նախ այն պատճառով, որ արյան մեջ շաքարի քանակությունը կարգավորող ինսուլինը ստամոքսում արագ քայքայվում է: Երկրորդ՝ եթե նույնիսկ հնարավոր լինի ինոլինի անվտանգ անցումը առանց ստամոքսի, այն բաղկացած է բավականին խոշոր մոլեկուլներից, որոնք չեն կարող անցնել արյունատար անոթներ:


Ինսուլինային հաբի առաջացումը կարող էր դառնալ դիաբետի՝ վաղ շրջաում բուժման լավագույն եղանակներից մեկը, համոզված են գիտնականները:

 

Սայմոն Ջայնին և նրա խմբին 2013թ-ի վերջին հաջոցվեց լուծել այս երկու խնդիրը. Նրանք ինսուլինը տեղավորեցին յուղային պարկիկների մեջ և միացրին նրան ֆոլաթթու (վիտամին B9), ինչի շնորհիվ ինսուլինը ստամոքս ընկելուց հետո անցնում է արյան մեջ:

Փորձերը ցույց տվեցին, որ հաբերով ինսուլինը արյան մեջ ավելի երկար ազդեցություն է ունենում, քան ամպուլաների դեպքում (18 ժամ՝  6-8-ի փոխարեն):

«Այս հայտնագործությունը ոչ թե կարող է նշանակել հաղթանակ դիաբետի դեմ, այլ նոր և առավել արդյունավետ մեթոդ է այն բուժելու համար»,- եզրափակում է նա:

Նույն շարքից