Առողջապահություն 

Տղամարդկանց մաշկը կդառնա անպտղության դեմ դեղամիջոցի աղբյուր

analitik.am

Սպերմատազոիդների բջիջներ՝ զարգացման վաղ փուլում կարելի է ստանալ այն տղամարդկանց մաշկից, ովքեր տառապում են գենետիկական դեֆեկտով պայմանավորված անպտղությամբ: Ինչպես նշում է The Daily Mail-ը՝ այս բացահայտումը կփոխի այն տղամարդկանց կյանքը, ովքեր տառապում են անպտղությամբ:


Ստենդֆորդի համալսարանի վերականգնողական բժշկության և ցողունային բջիջների կենսաբանության ինստիտուտի բժիշկ Ռեյջիրո Պերան նշում է, որ դեռ խոսքը չի գնում  անպտղության ամբողջական բուժման մասին, բայց վստահ կարելի է խոսել  անպտղության հետազոտման նոր փուլի մասին: Սա սպերմատազոիդների ուսումնասիրության առաջին նմանօրինակ փորձն է:

 

Վերականգնողական բժշկության հիվանդանոցները անպտղության խնդիրը կարող են լուծել՝ լաբորատոր պայմաններում աճեցնելով հիվանդի սպերմատոզոիդները:  Անպտղությունը հանդիպում է զույգերի 10-15%-ի մոտ: Եվ հիմնականում խնդիրը գենետիկայի մեջ է: Ամենատարածված խնդիրներից մեկը Y- քրոմոսոմների կորստի մեջ է:

Բժիշկ Ռեյջերո Պերան իր աշխատանքում ներգրավել է անպտղությամբ տառապող երեք տղամարդու, որոնց ԴՆԹ-ում բացակայում էր Y- քրոմոսոմների որոշ մասեր: Դա բերել է սպերմատոզոիդների ցածր արտադրության: Գիտնականը վերցրեց տղամարդկանց միացնող հյուսվածքի ֆիբրոբլաստները, դրանք գենետիկորեն փոփոխեց՝ դարձնելով ինդուստրացված պլյուրոպատենտ ցողունային բջիջներ: Այս բջիջները նման են էմբրոնային ցողունային բջիջներին, այսինքն նրանք ձևավորում են ցանկացած տեսակի բջիջ:

Լաբորատորիայում ինդուցիրոցված բջիջները չեն կարողացել սպերմատազոիդներ արտադրել՝ քրոմոսոմների դեֆեկտի պատճառով, սակայն ձվաբջջում դնելուց հետո այն ձևավորեց սպերմատոզոիդներ, չնայած քիչ քանակությամբ: Այսինքն Y- քրոմոսոմներով պայմանավորված է նրանով, անպտղությունը զարգանում է սպերմատոզոիդների հասունացման ավելի ուշ փուլերում:

Ցողունային բջիջները կարող են ծառայել որպես աղբյուր՝ հետազոտության համար: Սա հիանալի տարբերակ է այն հիվանդների համար, ովքեր նախկինում քաղցկեղով են հիվանդացել,  գենետիկ դեֆեկտ են ունեցել կամ տոքսիկական թերապիայի արդյունքում կորցրել են սպերմատոզոիդներ արտադրելու հատկությունը:

Նույն շարքից