Առողջապահություն 

Այսօր հիպերտոնիայի դեմ պայքարի միջազգային օրն է

analitik.am

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ մայիս ամսվա երկրորդ շաբաթ օրը համարվում է հիպերտոնիայի դեմ պայքարի միջազգային օր: 2014թ-ին այն նշվում է այսօր՝՝մայիսի10-ին:


Հիվանդության հիմնական ախտանիշը զարկերակային բարձր ճնշումն է` պայմանավորված անոթների տոնուսի նյարդաֆունկցիոնալ խախտումով: Այս հիվանդությունը հավասարապես սպառնում է թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց:  Այն համարվում է կյանքի աշնան հիվանդություն, քանի որ զարգանում է 40-ից հետո,  սակայն այսօր հիվանդության երիտասարդացում է նկատվում: Հիպերտոնիան անդամալուծության ու սրտանոթային համակարգի խանգարումների   հիմնական պատճառներից  է:


Այսօր աշխարհում յուրաքանրյուր 3-րդ բնակիչը ունի զարկերակային բարձր ճնշում: Հայաստանում չափահասների 30% , իսկ 60 տարեկանից բարձր մարդկանց 70%-ը տառապում է հիպերտոնիայով:


Ի՞նչ է զարկերակային ճնշումը (սիստոլիկ ու դիաստոլիկ)

Ճնշումը պետք է չափել ֆիզիկական ու էմոցիոնալ  հանգիստ վիճակում:  Վերին (սիստոլիկ) ճնշումը համապատասխանում է սրտամկանի կծկման պահի, իսկ ներքինը (դիաստոլիկ)` սրտամկանի թուլացման հետ: Երիտասարդների զարկերակային նորմալ ճնշում է համարվում 110/70-120/80 մմ սնդ. ս.: Հաշվի առնելով տարիքի հետ կապված ճնշումն ու անհատական առանձնահատկությունները, մարզվածությունը` նորմալ  կարելի է  համարել  տղամարդկանց համար  125/65-80 մմ սնդ.ս. , իսկ  կանանց համար` 110-120/60-75 մմ սնդ.ս.: Միջին տարիքում նորմալ է համարվում 140/90 մմ սնդ. ս:


Նույն շարքից