Հոգեբանի անկյուն 

Արդյոք եսասե՞ր եք

analitik.am

Էգոիզմ կամ Եսասիրություն (լատիներեն՝ ego, ես) – սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլ կարիքները կամ հոգսերը:

 

Կան արդյոք մարդիկ որոնք էգոիստ չեն: Գրեթե բոլորս էլ որոշակի չափով էգոիստներ ենք, մեր արածների մեծամասնությունն անում ենք մեր շահերից ելնելով, որոշ մարդկանց հետ շփվում ենք նույնպիսի պատճառով, ձգտում ենք ամեն ինչից օգուտ քաղել Մեզ՝ սիրելիներիս համար: Այս ամենն առաջանում է հիմնականում ենթագիտակցորեն, ինտուիտիվ, մեր գոյությունը պահպանելու համար, և միգուցե մեզնից շատերն ասեն, որ նրանց մեջ էգոիզմ չկա, որ իրենց մասին գրեթե չեն մտածում, բայց հավաստիացնում եմ, նման մարդիկ, ցավոք, շատ քիչ են:

 

Էգոիզմի ինչ-որ տոկոս բնորոշ է համարյա բոլոր մարդկանց, դա մեզնից գրեթե կախված չէ ու հիմնականում աննշան է: Սակայն լինում են այնպիսի էգոիստ մարդիկ, որոնք իրենցից բացի ուրիշ ոչ մեկի մասին չեն մտածում և իրենց լավ լինելու, իրենց հաճույք պատճառելու համար կարող են ցավ պատճառել նույնիսկ իրենց հարազատ մարդկանց: Էգոիստ մարդիկ հակված չեն իրենցից բացի որևէ մեկին սիրել, քանի որ սեփական անձից բարձր որևէ մեկին դասել չեն կարող: Երբեմն այդ էգոիստությունը դառնում է հիվանդագին: Այդ մարդիկ շատ հաճախ մնում են միայնակ և չսիրված հասարակության կողմից:

Նույն շարքից