Հոգեբանի անկյուն 

Սթրես, սթրես, սթրես … բայց դու ավելի ուժեղ ես

analitik.am

Դեռ ամանորյա բարձր տրամադրությունը շարունակվում է, բայց որպեսզի 10 օր անց այդ տրավադրությունը չփոխվի 180 աստիճանով, պետք է զգուշանալ հետամանորյա սթրես առաջացնող երևույթներից: Հոգեբանների մի մասին կարծիքով՝ Նոր տարվա սթրեսն այդքան էլ հզոր սթրես չէ, այնուամենայնիվ առկա թոհուբոհն ու «ծուլությունը» հաճախ հոգնածության սինդրոմ են առաջ բերում: Այսինքն՝ մարդը կարող է հոգեբանական հյուծվածութուն զգալ և շուտ նյադայնանալ:

Analitik.am-ը  լսել, կարդացել  ու հավաքագրել է  3 գլխավոր պատճառները, որոնցից պետք է խուսափել հետամանորյա սթրեսի չենթարկվելու համար.

  • Հոգեբաններն ասում են, որ ամանորյա տոներից հետո աշխատանքի վերադառնալու դժկամությունն ծանոթ է հայերին, որոնց մեծ մասի համար հունվարի առաջին տասն օրերը բավական լարված են անցնում: Դա  աշխատանքային վիճակին հարմարվելու սթրեսն է: Այդ ժամանակահատվածում մարդիկ ունենում են մոտ 9-օրյա արձակուրդ, և այդ ռիթմի փոփոխություններն ազդում են որոշ մարդկանց վրա: Արձակուրդը կամ պետք է երկար լինի, որպեսզի մարդը կարողանա լիարժեք հանգստանալ, կամ պետք է ամենաշատը 5 օր տևի, որպեսզի հեշտ կարողանա կտրվել այդ ռիթմից

 

  • Սթրեսի պատճառ կարող է դառնալ այն, որ մարդիկ Ամանորի նախապատրաստական շրջանում, ամփոփելով իրենց կյանքի մի հատվածը, նոր անելիքներ են ծրագրում և սպասում ամանորյա հրաշքի, որն իրականություն չի դառնում

 

  • Մարդկանց մոտ հետտոնական թեթև սթրես կարող է առաջանալ հենց այն պատճառով, որ տոները երկար են տևում և մարդու համար սովորական կենսաոճից անցում է կատարվում իր հետ լարվածություն բերող մեկ այլ կենսաոճի: 

 

 

Ոչ միայն հետամանորյա, այլև՝ ցանկացած տեսակի սթրես հաղթահարելու լավագույն միջոցներից են համարվում քունն ու հանգիստը, շփումը պոզիտիվ մարդկանց հետ, ովքեր միշտ լավ են ազդում Ձեր տրամադրության վրա, պիկնիկները, վազքն ու մարզվելը:

Եվ որ ամենակարևորն է՝ լավատես ու դրական լիցքերով լի մարդիկ մարդիկ գրեթե միշտ զերծ են մնում սթրեսներից՝ լինի հետամանորյա, թե մեկ ուրիշ:

 

 

Նույն շարքից