Ռազմական 

Աֆղանստանում հայ խաղաղապահների թվաքանակի կրճատում դեռևս նախատեսված չէ

analitik.am

Այս տարվա դեկտեմբերից հետո միջազգային անվտանգության աջակցության ուժերն այլևս չեն գործելու Աֆղանստանի տարածքում, այլ իրականացվելու է միանգամայն նոր տեսակի առաքելություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:«Հայաստանը հաստատել է իր պատրաստակամությունը մասնակցելու նոր առաքելությանը: Այդ առաքելության բուն նպատակը Աֆղանստանում համապատասխան կառույցների ձևավորմանն աջակցությունն է` խորհրդատվական, ուսուցողական, տեխնիկական և նման կարգի այլ աջակցությունը: Այդ թվում` Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերին է ցուցաբերվելու է աջակցություն ՆԱՏՕ-ի կողմից»,-  նշեց պատգամավորը:


Նրա խոսքով` Աֆղանստանից Հայաստանի զինված ուժերի ծառայողների դուրս գալու հետ կապված նրանց թվականակի կրճատում դեռ նախատեսված չէ: Թե ինչպիսին կլինի հետագա առաքելության բնույթը, ապագայում պարզ կդառնա: «Առաջիկայում Կառավարության կողմից ներկայացվելու են նոր նախաձեռնություններ, հնարավոր է` մենք ԱԺ-ում վավերացնենք նոր համաձայնագիր, որը կվերաբերի նոր ձևաչափերին, որով Հայաստանն իր աջակցությունն է բերելու»,- հայտնեց Կորյուն Նահապետյանը` հավելելով, որ Հայաստանը միջագային ավտանգություն ապահովող, ոչ թե սպառող երկիր է:


ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Թևան Պողոսյանն էլ վստահեցրեց, որ խաղաղապահ զորամիավորումների թվաքանակի աճը կբխի Հայաստանի շահերից: «Եթե նույնիսկ մի քանի զինվորներով ավելացում լինի, դա կծառայի մեր բանակի հզորացմանն ու նոր փորձի ավելացմանը, դրա հետ մեկտեղ` Հայաստանի անունը բարձր պահելուն»,- ասաց Թևան Պողոսյանը:


Որպես ՆԱՏՕ-ի գործընկեր և միջազգային անվտանգության ապահովմանն իր մասնակցությունը բերող պետություն` Հայաստանը 2010թ. փետրվարից ներգրավվեց Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցության ուժերում՝ մեկ տարի անց` 2011թ. հուլիսին, եռապատկեց իր զորախմբի թվաքանակը: 

Նույն շարքից