Ֆեյսբուք 

Տրաֆարետային գործիչները այլևս տեղ չունեն քաղաքականության մեջ

analitik.am

Նարեկ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Քաղաքական ուժերի բազազանության պակաս Հայաստանում կարծես թե չի նկատվում, քաղաքական գործիչների էլ կարծես չկան: Սակայն ցավալիորեն, դրանք շատ դեպքերում ուղղակի «գալչկայի» համար գործող դեմքեր են՝ տարբեր պրոյեկտների ու իրավիճակների համար:



Եթե քաղաքական ուժը երկրում տեղի ունեցող գործընթացների առհասարակ չի մասնակցում կամ մասնակցում է օլիմպիական սկզբունքով, ապա դա դեռ քաղաքական գործունեությամբ զբաղվել չես կարող համարել: Վաղուց հասունացել է կուսակցությունների մասին օրենքը կյանքի կոչելու անհրաժեշտությունը, ինչն անխուսափելիորեն կբերի քաղաքական դաշտի մաքրմանը, հստակեցմանը և որ պակաս պակաս կարևոր չէ՝ «տրաֆարետային» դեմքերի հեռացմանը:



Մարդ-կուսակցությունների ժամանակներն անցյալում են և նրանց՝ «լայն կոնսոլիդացիա» ապահովող դերակատարությունը ևս: 
Հայաստանում իրական քաղաքական գործունեություն առավելագույնը 7-8 կուսակցություն է վարում (միգուցե փոքրի ինչ գերագնահատում եմ շատերի գործունեությունը):



Հետաքրքիր զուգադիպության, նախագահի փետրվարյան հայտնի՝ «չիստկա» հիշեցնող հայտարարությունից հետո մարդ-կուսկացությունները փոքր ինչ ակտիվացան՝ փորձելով ցույ ցտալ իրենց կարևորությունը: Գառնիկ Իսագուլյանն ու Արամ Հարությունյանը մի պահ մամուլի ակումբներից տուն չէին գնում, իսկ Արամ Զավենի Սարգսյանը սկսել է «զանգ կախելու» անհրաժեշտությունից խոսել:



Վերջինս իր գոյության մասին վերջին անգամ հիշեցրեց մի քանի օր առաջ, երբ «վարչապետների ակումբի» գործունեության մասին անդրադառնալիս, նշեց՝ «Ժողով անողը միշտ էլ ժողով է անելու, նրանից զանգ կախել չսպասեք»:



Իսկ ի՞նչ է անում Արամ Սարգսյանը, հասկանալի է, որ նույնիսկ ժողով անելու հնարավորություն չունի, քանզի նրա թիմը վաղուց ցրվել է, իսկ դաշտում մերթընդմերթ «ծիկրակող» կուսակցական դեմքերը վաղուց կամ բիզնեսով են զբաղված կամ քաղաքական-տնտեսական էլիտայի այս կամ այն անձին են սպասարկում:



Իսկ Արամ Սարգսյանը սպասում է «զանգ կախելու» պատմական պահին, որը մի անգամ կորցրել է դեռ 15-16 տարի, երբ նշանակվեց վարչապետ ու իր հետքն ու ներդրած ավանդույթներն այդպես էլ չնշմարվեցին, իսկ վերջին փորձը ՀԱԿ-ի ֆորմատի շրջանակներում էր, երբ վերջինիս «պատմական առաքելությունը» սահմանափակվեց միայն բոցաշունչ ելույթներով. խոսեց, ասելիքն ավարտեց ու անհետ լքեց քաղաքական ասպարեզը: Իսկ ժամանակ առ ժամանակ այս կամ այն թերթին հարցարզույց տալը դեռևս չի նշանակում զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Նույն շարքից