Հոգեբանի անկյուն 

Զարգացնում ենք ինտուիցիան

analitik.am

«Ինտուիցիա» տերմինը ծագում է լատիներեն «intuere»-ից, ինչը նշանակում է նայել: Ըստ սահմանման ստացվում է, որ դա մեր ներքին տեսողությունն է, այս կամ այն իրավիճակից ելքը տեսնելու ունակությունը՝ առանց ռեֆլեքսիաներին, այսինքն՝ մտորումներին դիմելու:

Հանճարեղ փայլատակումները, ոչ սովորական որոշումները մարդկանց կողմից հաճախ գնահատվում են որպես ինտուիտիվ: Իսկ որքա՜ն թանկ են հրաշքով փրկվածությունների մասին պատմությունները, երբ տրվելով տարօրինակ զգացողությանը՝ մարդը հրաժարվել է նստել ինքնաթիռ, որը հետագայում վթարի է ենթարկվել: Նման արտառոց, ցնցող դեպքերն ամենևին էլ չեն խոսում այն մասին, որ ինտուիցիան ինչ-որ բացառիկ բան է: Մեր վեցերորդ զգայարանը հավասարազոր է կենդանական բնազդին: Կենդանին զգում է վտանգը դրա հայտնվելուց շատ առաջ՝ դեռ մինչև հոտ կամ շրշյուն զգալը. նմանապես էլ մեր ենթագիտակցությունն է երբեմն մեզ փրկում դժվար պահերին: Այս երևույթն ունի գիտական, լիովին հիմնավորված բացատրություն:

 

 

Եթե գիտնականներն ինտուիցիային հակադրում են ռեֆլեքսիան, ապա համապատասխանաբար, առաջին եզրակացությունը՝ ենթագիտակցությունը զարգացնելու համար պետք է սովորել անջատել տրամաբանությունը: Մտածողական գործընթացը կանգնեցնելը շատ դժվար է, կյանքն ամեն վայրկյան մեզ խնդիրներ ու հոգսեր է մատուցում, որոնցով մենք ծանրաբեռնում ենք գլուխը՝ ցանկանալով այդ, թե ոչ: Մտորումներից ազատվելու լավագույն միջոցը մեդիտացիան է: Ճիշտ մեդիատացիա անել, իհարկե, պետք է սովորել: Սակայն ուղղակի թուլանալ, լռության, ինքդ քեզ, քո ներաշխարհի հետ միայնության մեջ լինելը հասանելի է ամենքին: “Անջատելով տրամաբանությունը”՝ մարզե՛ք ինտուիցիան: Մի՛ անտեսեք բացասականը, մի՛ փորձեք ինքներդ Ձեզ համոզել, որ տագնապը կամ վախը մտացածին են և չհիմնավորված: Ականջ դրեք սեփական զգացողություններին և հավատացե՛ք դրանց:

Նույն շարքից