Հոգեբանի անկյուն 

Նյարդային անորեքսիա

analitik.am

Նյարդային անորեքսիան սննդային վարքագծի հաճախակի հանդիպող խանգարում է, որը բնութագրվում է սննդից հրաժարվելու հետևանքով մարմնի զանգվածի զգալի կորստով: Նման վիճակը մեծամասամբ հադիպում է երիտասարդ կանանց (15-25 տարեկան) մոտ և դրսևորվում է մարմնի զանգվածի ինքնակամ կորստի ձևով: Նյարդային անորեքսիայով տառապող մարդկանց բնորոշ է չափազանց նիհար լինելու ուժգին ցանկությունը: Նրանք ճարպակալման անասանելի վախ ունեն: «Ես ճարպոտ եմ» գաղափարը, չնայած շրջապատի նրան նիհար համարելուն, հանդիսանում է նյարդային անորեքսիայի հիմնական յուրահատկությունը, որով այն առանձնանում է ախորժակի կորստի և մարմնի քաշի նվազման բոլոր այլ հնարավոր պատճառներից: Նյարդային անորեքսիայով հիվանդները հաճախ թաքցնում են իրենց սնվելու պաթոլոգիական ձևը՝ հետազոտվելով և բուժում ընդունելով սոմատիկ բնույթի  գանգատների հիման վրա:


Գիրանալու և համընդհանուր ստանդարտներին չհամապատասխանելու վախը կնոջը ստիպում է ապրել «Քաղցը լավագույն խոհարարն է, սնունդն՝ իմ թշնամին» սկզբունքով: Կենտրոնանալով «ինքնակատարելագործման» գործընթացի վրա՝  այս հիվանդները, որպես կանոն, արժեզրկում են սննդի ընդունումը՝ որպես օրգանիզմի համար սնուցիչ նյութերի աղբյուր, որպես դրա կենսական ֆունկցիա:

Նույն շարքից