Ռազմական Ֆեյսբուք 

Թուրքիայի օդուժն օրերս խախտեց մեր սահմանը. հայ-ռուսական պատասխանը շատ սպասել չտվեց...

analitik.am

Ինչպես հայտնի է դարձել երեկ՝ Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու նախագիծը, և այժմ համաձայնագրի պրոյեկտն ուղարկել են Պուտինին՝ հաստատելու համար։

Կարծում եմ, որ բացի զուտ ռազմական ասպեկտից՝ այս իրադարձությունն ունի հստակ քաղաքական կողմ ևս։ Իզուր չէ, որ այն ասպարեզ է մտնում գրեթե անմիջապես այն բանից հետո, ինչ Թուրքիան արեց, մի բան, ինչը չէր արել 93-94 թվերից. նագլի ու ցուցադրական ձևով խախտեց մեր օդային սահմանը։ Ամենայն հավանականությամբ, դա պատասխան էր նրան, որ ռուսներն էին Սիրիայի կողմից մի քանի անգամ խախտել իրենց սահմանը, բայց դե տհաճ նստվածք մնում է, միևնույն է։

Իսկ ի՞նչ է նշանակում մեր ու ռուսների համար համատեղ ՀՕՊ համակարգ։ Դե մեր համար առաջին հերթին նշանակում է այն, որ գոնե մեր արևմտյան օդային սահմանները փակելու համար միլիոններ ստիպված չենք լինելու ծախսել՝ թանկարժեք ժամանակակից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու համար։ Ըստ էության, կոնկրետ ՀՀ տարածքն արդեն հուսալիորեն ապահովված է բոլոր ուղղություններով։ Գումարած դրան, ենթադրում եմ, որ ընդհանուր համակարգ ստեղծելու համաձայնության դիմաց Հայաստանը ստանալու է ինչ-ինչ բոնուսներ ռազմատեխնիկական համագորակցության հարցում. զենք, տեխնոլոգիաներ, փորձ և այլն։

Ռուսների համար էլ սա ռազմավարական նշանակություն ունի թե ռազմական, թե քաղաքական իմաստով։ Ռազմական իմաստով առավելությունն այն է, որ լեռներից իրենց երկրի օդային մատույցները վերահսկելը շատ ավելի հարմար է, քան հարթավայրերից, ու գոնե պաշտպանության առաջին էշելոնի կարգավիճակում Հայաստանի սարերի առավելությունը գերագնահատել դժվար է։ Քաղաքական առումով էլ ռուսների համար սա մեծ ձեռքբերում է, որովհետև նախկին ԽՍՀՄ պերիմետրի այս հատվածում Ռուսաստանը կարծես թե դուրս է գալիս ռազմաքաղաքական ներկայության այն մակարդակին, որն առկա էր, ասենք, 1985 թվականին՝ դրանից բխող բոլոր դիվիդենտներով ու իմիջային բոնուսներով։

Բանակցությունների տեխնոլոգիայի լեզվով ասած՝ սա Win-Win մոդել է մեր ու ռուսների համար, որովհետև երկուսս էլ շահում ենք դրանից, ու որևէ կորուստ ես չեմ տեսնում։ Իսկ այ Էրդողանի համար էս մոդելը ցավ է տուտուզի շրջանում, որովհետև հերթական անգամ տրորվում են Թուրքիայի՝ պանթուրքիստական ու ռեգիոնալ գերտերություն դառնալու հետ կապված նկրտումները։

Նույն շարքից