Հայաստան Քաղաքականություն 

Այդ բանաձևը բացասաբար կանդրադառնա ղարաբաղյան հարցի կարգավորման վրա. Անդրիաս Ղուկասյան

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրախորհրդի խորհրդարանականվեհաժողովը փոփոխություններով ու լրամշակումներով երեկ ընդունեց Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» զեկույցը:

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբը հյուրընկալել էր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանին: Վերջինս, անդրադառնալով վերոնշյալ թեմային, նշեց, որ այս բանաձևի ընդունումը ցույց է տալիս, թե որքան թույլ է Հայաստանն արտաքին քաղաքական հարաբերությունների հարցում:

«Այսօր՝ գիշերը Ազատության հրապարակից բերման ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Քաղաքացիների մոտ եղած գույքն էլ է առգրավվել: Հասարակական կարգը պահպանելու պատրվակով իրավապահները կատարեցին անօրինական քայլեր: Ցուցարարների պահանջն է՝ պատժել ընտրակեղծարարներին: Բայց տեսե՛ք, թե արդյունքում ինչ է լինում: Նման միջադեպերը Հայաստանին հեռացնում են ԵՄ-ից:

Անդրադառնալով երեկ ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցին՝ պետք է նշեմ, որ դա Հայաստանում տիրող քրեական ռեժիմի պարտությունն է արտաքին հարաբերություններում: Կուզենայի հիշեցնել, թե ինչպես են քվեարկում Եվրոպայի առաջատար կուսակցությունները:

ՀՀԿ-ն տապալվել է արտաքին քաղաքականության մեջ: Սա կարելի է արձանագրել քվեարկության արդյունքում: Զեկույցն ընդունվեց. 38 պատգամավոր ԵԺԿ-ից դրան կողմ քվեարկեց: ՀՀԿ-ն ԵԺԿ-ի անդամ կուսակցություն է, բայց մենք տեսանք, որ, փաստորեն, կա ճգնաժամ:

Մենք գիտենք, որ մեր երկրում ընտրություններ են կեղծվում: Նոր սահմանադրության հանրաքվեի ժամանակ էլ պարզ դարձավ, որ մեր երկրում մարդու իրավունքների հետ կապված՝ խնդիրներ կան: Ռեժիմը ելել է քաղաքացիների դեմ: Սա տանում է նրան, որ Հայաստանը քայլ առ քայլ հավասարվում է Ադրբեջանի վիճակին՝ ավտորիտարիզմին: Այս տեսակ բանաձևերը շատանալու են: Դա մեծապես անդրադառնալու է ղարաբաղյան հարցի կարգավորման վրա: Գևորգ Սաֆարյանի ձերբակալումն էլ ապացուցեց, որ մարդու իրավուքներն իսկապես խախտվում են մեր երկրում: Ընտրակեղծիքներ իրականացնողների հետ կապված գործերն էլ են կեղծվում ու կոծկվում:

Կոնկրետ Արցախի հետ կապված՝ ունենալու ենք օր օրի մեծացող պրոբլեմներ: Այս բանաձի ընդունման հետևանքով լուրջ խնդիրներ են առաջանալու»,- նշեցբանախոսը:

Անդրիաս Ղուկասյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ում՝ Հայաստանի ներկայացուցչական կազմին՝ նշելով, որ նրանց դերակատարությունն այս հարցում այնքան էլ մեծ չէ:

«Պատվիրակությունը չէ, որ պիտիռազմավարություն որոշի: Սա քաղաքականություն է: Սա կոնցեպտ է: Սա քաղաքական ժառանգություն է, որ մինախագահից անցնում է նյուսնախագահին: Պատվիրակության աշխատանքը էական ազդցություն ունենալ չէր կարող սրա վրա: Ֆարմանյանը լրամշակումներ էր արել: Արձագանքներն, ինչպես տեսաք, շատ բացասական էին: Նույնը եղավ Ադրբեջանի ներկայացուցչի պարագայում: Նրանց լրամշակումներն էլ մերժվեցին: Այսինքն՝ պատվիրակությունն էական դեր չունի այստեղ:

Ընդհանուր արտաքին քաղաքականությունն է նմանատիպ դեպքերում մեծ դերակատարություն ունենում: ԵԺԿ-ն սատարեց այս բանաձևին: Այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ ԵԺԿ-ն դեմ է ՀՀԿ-ին», - նշեց բանախոսը:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ ԵԽԽՎ-ում ընդունված այս զեկույցը Հայաստանի վարկանիշը նկատելիորեն իջեցրեց:

Аnalitik-ի թղթակիցը նկատեց, որզեկույցում նշվում թե իբր խախտվելեն մարդու հիմնարար ազատությունները. ադրբեջանցիները զրկվել են ջրից, այն էլ՝ միտումնավոր: Ու պետք է արվի հնարավոր ամեն ինչ, ադրբեջանցիների իրավունքները վերականգնելու համար: Իսկ հնարավո՞ր է, որ Ադրբեջանն օգտագործի այս ամենը՝ իրռազմական գործողությունները լեգիտիմացնելու համար:

Անդրադառնալով այս խնդրին՝ բանախոսը նշեց. «Այդ բանաձևն, ամեն դեպքում, հակված է նրան, որ հարցը լուծվի խաղաղ պայմաններում: Բայց, անշուշտ, Ադրբեջանն օգտագործելու է ցանկացած առիթ, որ իր ռազմական ներկայությունը ցույց տա: Միայն 2015 թվականին ավելի քան 100 զինվոր է մահացել: Իրավիճակն իսկապես լարված է»:

Նույն շարքից