Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային

analitik.am

Երեխաներին ծեծելու միակ պատճառն այն է, որ երեխաները չեն կարող պատասխան հարված տալ...

 

Ներկայացնում ենք երեխայի դաստիարակման տիբեթական մոտեցումները.

Առաջին փուլ՝ մինչև 5 տարեկան.

Այս ընթացքում երեխային պետք է վերաբերվել ինչպես թագավորի, չի կարելի ինչ-որ բան արգելել նրան՝ միայն շեղել: Եթե երեխան որևէ վտանգավոր կամ վատ բան է անում, ուղղակի վախեցած հայացքով նայեք նրան: Երեխան միանգամից կհասկանա Ձեզ, քանզի այդ տարիքում նրանց հասու է ավելի շատ միմիկաների լեզուն, քան երկարաշունչ բացատրությունները: Եթե երեխան թանկարժեք իր է կոտրում, ապա նա չի հասկանում, որ դրա ձեռքբերման համար պետք է երկար աշխատել, գումար վաստակել և այսպես շարունակ, իսկ պատիժը նա ընկալում է որպես ճնշում իրենից ավելի ուժեղ մեկի կողմից: Այս տարիքում երեխային պատժելով Դուք կսովորեցնեք նրան հնազանդվել իրենից ավելի ուժեղին, այլ ոչ թե վատ արարքներ չանել, իսկ դա Ձեզ պե՞տք է:

Երկրորդ փուլ՝ 5-10 տարեկան.

Այս շրջանում երեխային պետք է վերաբերվել ինչպես կվերաբերվեիք «ստրուկին»: Պետք է նրա առջև խնդիրներ դնել և պահանջել, որպեսզի նա կատարի դրանք: Չկատարելու դեպքում կարելի է պատժել, բայց ոչ մի դեպքում ֆիզիկապես: Արգելվում է խփել երեխային, հրել կամ որևէ այլ կերպ ֆիզիակական ճնշում գործադրել: Այս ընթացքում ակտիվորեն զարգանում է երեխայի ինտելեկտը, երեխան պետք է սովորի կանխատեսել մարդկանց ռեակցիան իր արարքների նկատմամբ, իր անձի նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորել: Այս ընթացքում ինչքան հնարավոր է շատ երեխային ծանրաբեռնեք գիտելիքի ձեռքբերմամբ:

Երրորդ փուլ՝ 10-15 տարեկան.

Սա շատ կարևոր շրջան է, և այս ընթացքում պետք է երեխային վերաբերվել ինչպես հավասարը հավասարին՝ հարցրեք նրա կարծիքը կարևորագույն հարցերը լուծելիս, սովորեցրեք ինքնուրույն լինել և խրախուսեք ինքնուրույնությունը: Ձեր կամքը թելադրեք «թավշյա ձեռնոցներով», այսինքն խորհուրդների, քննարկումների և հուշումների ձևով միայն: Եթե նրա արարքները Ձեզ դուր չեն գալիս, ապա ոչ թե արգելեք ինչ-որ բան անել, այլ ուղղակի մատնանշեք հնարավոր վատ հետևանքները: Այս շրջանում է երեխայի մոտ ձևավորվում ինքնուրույնություն և անկախ մտածողություն:

Վերջին փուլ՝ 15 տարեկանից սկսած.

Վերաբերվեք նրան հարգանքով: Երեխայի դաստիարակությունն արդեն ավարտված է, և Ձեզ մնում է միայն ճաշակել  Ձեր չարչարանքների քաղցր կամ դառը պտուղները:

Ի՞նչ խնդիրների կարող եք բախվել, եթե չհետևեք այս պարզ կանոններին.

Եթե երեխային ճնշեք մինչև 5 տարեկանը, ապա Դուք կճնշեք նրա կենսական ակտիվությունը, կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, ինտելեկտը և իմունիտետը: Կսովորեցնեք առանց մտածելու իրենից ավելի ուժեղին ենթարկվել, ինչն էլ հետագայում նրան հեշտ զոհ կդարձնի իրենից ֆիզիկապես ուժեղների համար:

Եթե 5 տարեկանից հետո շարունակեք «դողալ» նրա վրա, ապա երեխան կմեծանա ինքնահավան և անընդունակ երևէ ֆիզիական կամ հոգևոր  աշխատանք կատարելու:

Եթե Դուք 10 տարեկանից հետո շարունակեք երեխային վերաբերվել որպես փոքրիկի, ապա նա անինքնավստահ կլինի, մշտապես  կախման մեջ կլինի ավելի ինքնավստահ ընկերներից, ովքեր ոչ միշտ դրական ազդեցություն կունենան նրա վրա:

Եթե 15 տարեկանից հետո չհարգեք երեխային, ապա նա դա Ձեզ չի ների, և հնարավորության դեպքում կհեռանա Ձեզանից: 

Նույն շարքից