Իրավական 

Մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար սահմանված տուգանքների նոր չափերը

analitik.am

iravaban.net-ի փոխանցմամբ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի 11-ից: Փոփոխություններ են նաև նախատեսվել նաև օրենսգրքի 126 հոդվածում, որով խստացվել են տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար պատասխանատվության միջոցները:

Մասնավորապես.

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում օրենսգրքի 126 հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` 150.000 ՀՀ դրամի չափով: Նախկինում այս խախտման համար տուգանքի չափը կազմում էր 100.000 ՀՀ դրամ:

Վարչական իրավախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126 հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 ՀՀ դրամի չափով: Նախկինում այս խախտման համար տուգանքի չափը կազմում էր 150.000 ՀՀ դրամ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126 հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ`առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 ՀՀ դրամի չափով: Նախկինում այս խախտման համար տուգանքի չափը կազմում էր 150.000 ՀՀ դրամ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126 հոդվածի առաջին, երկրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126 հոդվածի երկրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում` 250.000 ՀՀ դրամի չափով:

Նախկինում այս խախտման համար տուգանքի չափը կազմում էր 200.000 ՀՀ դրամ:  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126 հոդվածի երրորդ կամ հինգերորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում` 400.000 ՀՀ դրամի չափով: Նախկինում այս խախտման համար տուգանքի չափը կազմում էր 450.000 ՀՀ դրամ:

Մանրամասները՝ iravaban.net կայքում

Նույն շարքից