Առողջապահություն 

Սրտխառնոցի դեմ դեղամիջոցը բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա

analitik.am

Մոթիլիումը (դոմպերիդոն) հիմնականում նշանակում են սրտխառնոցի, այրոցքի դեմ: Բայց այժմ, եվրոպական փորձագետները նոր փաստեր են ներկայացնում այս  դեղամիջոցի հետ կապված՝ սահմանափակելով նրա նշանակումը միայն սրտխառնոցի դեմ: Այսինքն՝ այրոցքի և շատակերության դեմ այն չի կարելի օգտագործել:

 

Հրապարակվել է ավելի քան 342 հաղորդագրութուն այս դեղամիջոցի բացասական հետևանքների վերաբերյալ, և նույնիսկ 57 մահ՝ կապված այս դեղամիջոցի ընդունման հետևանքով առաջացած սրտի հիվանդությունների բարդացման հետ, հաղորդում է The Telegraph-ը: Նշված դեղամիջոցը բավականին հաճախակի նշանակում են ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող երեխաներին:


Համաձայն նոր փաստաթղթի՝ այս նոր դեղամիջոցը թույլատրվում է օգտագործել, բայց շատ մեծ զգուշությամբ:


Բժշկական դեղամիջոցի միջազգային գործակալությունը իր համաձայնությունն արդեն տվել է այս փաստաթղթին , միաժամանակ հաշվի առնելով, որ դեղամիջոցի դրական ազդեցությունը գերազանցում է բացասականին: Այնուամենայնիվ բացասական ազդեցության մասին չպետք է մոռանալ:

Նույն շարքից