Առողջապահություն Հասարակություն 

Գենային թերապիան կարող է օգնել աչքերի վտանգավոր հիվանդության դեպքում

analitik.am

Գենային թերապիայի միջոցով հնարավոր է բարելավել մարդկանց տեսողությունը և նույնիսկ նրանց փրկել կուրությունից:

University-ի գիտնականները գենային թերապիան փորձարկել են խորոիդերեմիայով`  տղամարդկանց մոտ ցանցենու զարգացող դեգրադացիայով հիվանդների վրա, որը կուրության է հանգեցնում:   Նոր մեթոդը, որը ենթադրում է հիվանդությունն առաջացրած վնասված գենի ներդրում, փորձարկվել է Մեծ Բրիտանիայի  14 հիվանդի վրա և ԱՄՆ-ի, Կանադայի և Գերմանիայի` 18 հիվանդի: Փորձարկումներն իրականացվել են վերջին չորս ու կես տարվա ընթացքում, դրանց արդյունքները խոստումնալից են թվում:

Ռոբերտ Մակլարենը բացատրել է, որ գենային թերապիան ոչ միայն օգնել է կանգնեցնել հիվանդության զարգացումը, այլև թույլ է տվել վերականգնել արդեն վնասված տեսողությունը: Սովորական միանգամյա ներարկումը բավարար է եղել գենային արատը շտկելու համար:

Գիտնականների խոսքով, եթե հետազոտության հաջորդ փուլերը, որոնց հիվանդների անհամեմատ ավելի մեծ քանակություն կմասնակցի, հաջող ընթանա, խորոիդերեմիայի բուժման պարագայում գենային թերապիան արդեն երեք տարի անց կթույլատրվի կլինիկական օգտագործման համար:

Մոտ ժամանակներս գիտնականների նույն թիմը նախատեսել է նույն եղանակով բուժել կուրության հանգեցնող նաև այլ հիվանդություններ, որոնց թվում են ցանցենու մակուլյար դեգեներացիան և պիգմենտային դիստրոֆիան: Իմիջիայլոց, գիտնականները նշել են, որ դրանք բուժելն անհամեմատ ավելի դժվար կլինի, որովհետև դրանց առաջացումը կապված է ոչ թե մեկ, այլ մի քանի գեների վնասման հետ:

Նույն շարքից