Անալիտիկ կենտրոն Մամուլի ակումբ 

Մանրամասներ հարուցված գործի վերաբերյալ. Մարտունու քննչական մարմինների թույլ տված ապօրինությունները

analitik.am

«Անալիտիկ» կենտրոնում այսօր  տեղի ունեցավ  «Մանրամասներ հարուցված գործի վերաբերյալ.Մարտունու քննչական մարմինների թույլ տված ապօրինությունները»  թեմայով ասուլիս: Հյուրերն էին  Վարդենիկ գյուղի կրթահամալիրի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ս.Բադալյանի և աշակերտների միջև տեղի ունեցած միջադեպի արդյունքում ձերբակալված 17 տարեկան Մեսրոպ Գրիգորյանի դատապաշտպան Ալիկ Ստեփանյանը և Մ. Գրիգորյանի հայր Մարզպետունի Գրիգորյանը:

 

Դատապաշտան Ալիկ Ստեպանյանի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

« Նախ շնորհակալությունս եմ ցանկանում հայտնել այն բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ այս դեպքը կոռեկտ և հանգամանալից լաուսաբանելու համար:

 

Մինչ այս պահը լուսաբանվել են Վարդենիկի կրթահամալիրում տիրող իրավիճակի, տնօրենի կատարած գործողությունների հետ կապված հանգամանքները, իսկ այս ասուլիսի ժամանակ կփորձեմ շատ հակիրճ ներկայացնել սույն դեպքի կապակցությամբ Մարտունու քննչական բաժանմունքում քննվող քրեական գործի նախաքննության ժամանակ թույլ տրված խախտումները, բացթողումները: Իհարկե, այստեղ նաև պետք է հայցեմ ձեր ներողամտաությունը, որովհետև պաշտպանական մարտավարությունից ելնելով՝ գործով թույլ տրված մի քանի խախտումների մասին այս պահին խոսելուց  ձեռնպահ եմ մնալու, սակայն հետագայում անհրաժեշտ պահին կանդրադառնամ նաև դրանց:

 

Պետք է խոսեի  նաև այս գործով  պաշտպանյալներիցս մեկի՝ անչափահաս Մեսրոպ Գրիգորյանի նկատմամաբ կիրառված կալանավորման անհիմն, հետևաբար և ապօրինի լինելու մասին, բայց քանի որ 23.12.2013 թ. Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ բեկանվեց կալանավորման վերաբերյալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 03.12.2013թ. որոշումն ու պաշտպանյալս արդեն ազատության մեջ է , ուստի այդ հանգամանքին կարիք չկա անդրադարձ կատարելու:

 

Հայտնեմ, որ նույն գործով դեռևս 07.12.2013թ-ից  ստանձնել եմ նաև գործով մյուս մեղադրյալների՝ 1996թ. Ծնված Արկադի Ռուբեկի Պողոսյանի և Աբրահամ Վանիկի Շահինյանի պաշտպանությունը:

 

Սույն քրեական գործը հարուցվել է 07.12.2013 թ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մարտունու քննչական բաժանմունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

 

Նախ նշեմ, որ մինչև գործը նախաքննության ուղարկելը, Ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվել ու անպայման պետք է նշեմ, որ սույն գործի պարագայում հետքննության մարմինն ավելի օբյետիվ է գտնվել դեպքի փաստական հանգամանքների պարզման հարցում, դեպքին տված իր իրավական  գնահատականներում: Իհարկե, նախաքննական մարմնի ներկայացուցիչը կպնդի, որ հետքննության մարմնի գնահատականը նախնական է, բայց պետք է հաշվի առնենք, որ նախաքննության արդյունքներն ու գնահատականներն էլ են նախնական:

 

Հետաքննության մարմինն իր բոլոր որոշումներում նշել է, որ Սևակ Բադալյանն էլ է ծեծել Մեսրոպ Գրիգորյանին, որ « Սևակ Բադալյանը առաջին հարկի սրահում հայհոյել և անպատվել է Մ. Գրիգորյանին, այնուհետև հարվածել դեմքին, որի պատճառով նրանց միջև քաշքշոց  և ծեծկռտուք  է առաջացել, որն էլ շարունակվել է դպրոցի բակում… »:

 

Քննիչը գործով որպես վկա հարցաքննել է 6-րդ դասարանի 11 տարեկան աշակերտների՝ օրենքի խախտմամբ:

 

ՀՀ-ում գոյություն ունի քննիչի մոտ, այդ թվում՝ հարցաքննության կանչելու մեկ միասնական կարգ՝ ծանուցագրով: Քր. Դատ.օր 207 հոդվածը կանոնակարգում է անչափահաս վկայի հարցաքննության կարգը. այնտեղ խոսվում է անչափահաս վկայի օրինական ներկայացուցչի՝ հարցաքննությանը նրա գտնվելու իրավունքի մասին, ընդ որում՝ 3-րդ մասի համաձայն՝ քննիչը հարցաքննությունն սկսելուց առաջ օրիանական ներկայացուցչին պետք է բացատրի հարցանքննությանը ներկա գտնվելու և մի քանի այլ իրավունքները:

 

Իսկ ինչ է արել քննիչը՝ գնացել է կրթահամալիր, մանկավարժի ներկայությամբ հարցաքննել է 11 տարեկան աշակերտների: Գործում ոչ մի նշում չեք գտնի, որ վկայի օրինական ներկայացուցիչը տեղեկացված է եղել այդ հարցաքննության մասին, կամ ցանկացել է, արդյոք, ներկա գտնվել հարցաքննությանը ու հրաժարվել է իր այդ իրավունքից:

 

Մինչդեռ եթե կա իրավունք, ապա մյուս կողմում միշտ առկա է  պարտավորությունը, այլ կերպ՝ դատավարության մասնակցի յուրաքանչյուր իրավունքին համապատասխանում է վարույթն իրականացնող մարմնի պարտանակությունը, որը չկատարելը հանգեցնում է իրավունքի, այսինքն՝ օրենքի խախտման:

 

Իսկ երբ 12.12.2013 է. ժամը 13:00  քննիչի հետ նախապես պայմանավորվածության համաձայն՝ նրա հրավերով ես՝ իմ պաշտպանյալից Արկադի Պողոսյանի, Աբրահամ Շահինյանի և երեք պաշտպանյալներիս ծնողների հետ, եղա Մարտունու քննչական բաժնում՝ անհրաժեշտ գործողություններ կատարելու համար, ականտես եղա մի դրվագի, որն ինձ այնքան էլ չզարմացրեց:

Քննիչի ընդունարանում էին գտնվում տուժող Սևակ Բադալյանն ու նրա եղբայր՝ Վարդենիկի կրթահամալիրի տնօրեն Կամո Բադալյանը՝ մեկ անչափահաս երեխայի հետ, իսկ քննիչը ներսում մի տարեց մարդու  ներկայությամբ քննում  էր մեկ ուրիշ անչափահասի: Տեղում պարզվեց, որ այդ երկու անչափահասները Վարդենիկ գյուղի բնակիչներ՝ Վարդենիկ կրթահամալիրի 10-րդ դասարանի աշակերտներ՝ Արմեն Կոմիտասի Բադալյանն ու Միշա Յուրիկի Պետրոսյանն էին, որոնց տնօրենն ու նրա եղբայրն էին բերել քննիչի  մոտ՝ հարցաքննության: Ես քննիչին զգուշացրի այդ մասին, սակայն վերջինս ոչ մի անհրաժեշտ հետևություն չարեց դրանից ու

շարունակեց հարցաքննությունը: Հարցրեցի, թե ինչու՞ է տուժողը նստած վկայի մոտ՝ ընդունարանում՝ ոչ մի արձագանք:

 

Հարցաքննությունից հետո պարզեցի, որ երեխաներին քննիչի մոտ էին բերել Կամո Բադալյանն ու Սևակ Բադալյանն՝ առանց այդ երեխաների ծնողների իմացության: Կան վկաներ, որոնք դա կհաստատեն:

 

Գործի նյութերի մի մասին ծանոթ եմ, և նորից եմ կրկնում՝ ինձ համար ակնհայտ է, որ գործով հարցաքննված վկաներին կամ մեծամասնությանը դպրոցի տնօրենն է «մատակարարել»  քննիչին, գործում չկա ոչ մի ծանուցագիր՝ հանձնված վկաներին կամ անչափահաս վկաների ծնողներին: 11 տարեկան վկաները հարցաքննվել են առանց օրինական ներկայացուցիչների:

 

Ստացվում է այնպես, որ քննիչը ոչ իրավաչափորեն կատարում է տուժողի և նրա բոլոր պահանջները՝ խստորեն խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ:

 

Հետևաբար գտնում եմ, որ ավագ քննիչ Ա. Ավագյանը սույն քրեական գործով նախաքննության ընթացքում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ, կանխակալ մոտեցում է դրսևորել մեղադրալների նկատմամբ, ու այս հիմքվ 13.12.2013թ. բացարկ եմ հայտնել նրան:

 

Ասածս ավելի համոզիչ կդառնա, եթե տեսնեք, որ գործում չկա որևէ փաստական տվյալ այն մասին, որ Վարդենիկի կրթահամալիրի տնօրեն Կամո Բադալյանն ու Սևակ Բադալյանը հարազատ եղբայրներ են, իսկ  քննիչը, թաքցնելով այդ փաստը, հարցումներ է հասցեագրել տնօրենին՝ դեպքից հետո դպրոցում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի կապակցությամբ, իսկ վերջինս էլ մեծահոգաբար պատասխանել է դրանց, որոնք օբյեկտիվ չեն, կանխակալ են:  Այստեղ ես նաև միտում եմ տեսնում, որ այդ հանգամանքը գործում դիտավորյալ չի արտացոլվել՝ տնօրեն Բադալյանի կողմից վկաների վրա ազդելու հանգամանքը թաքցնելու համար:

 

Իսկ 11.12.2013 թվականին առերեսումներ կատարվեցին պաշտպանյալներիցս Ա. Պողոսյանի, Ա. Շահինյանի և տուժողի , իսկ 12.12.2013 թ.՝  Մ. Գրիգորյանի ու տուժողի միջև, որոնց ժամանակ տուժողն իրար հակասող, անտրամաբանական ցուցմունքներ տվեց, իսկ իր ցուցմունքներում առաջացած հակասությունները որպես թյուրիացություն ներկայացրեց:

 

Ի դեպ, ծանոթանալով գործի նյութերին՝ պարզել եմ, որ տուժողն անընդհատ փոխել է իր ցուցմունքները:

 

Ի վերջո, քննիչն իր որոշումներում դեպքի նկարագրումը դիտավորյալ սկսել է դեպքի միջանցքի միջադեպից,  այն էլ հինվելով տուժողի ցուցմունքի վրա: Քննիչն իր որոշումներում չի բացահատում « անհիմն պատճառի »  բովանդակությունը, որևէ անդրադարձ չի կատարել ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի կողմից Մեսրոպին վիրավորելու, կոպտելու և կանգնեցնելու, նրանից հաշիվ պահանջելու և վիճաբանությունն սկսելու համար: Իսկ այստեղ պարզ է, որ ուսուցիչը միջանցքում հաշիվ է պահանջել աշակերտից, կոպիտ է խոսել հետը, վիրավորել նրան, ինչից էլ ծագել է վեճը: Այդ կապակցությամբ գործում ապացույցներն էլ կան:

 

Բացի այդ, և՛ հսկող դատախազը, և՛ քննիչն իրենց ելույթներում ու որոշումներում այնպիսի մոլեռանդությամբ են հիմնում տուժողի ցուցմունքների վրա՝ ներկայացնելով այն որպես հինավորված գործի փաստական հանգամանք և « անհերքելի ճշմարտություն »,  որ մարդու մոտ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու՞:

 

 

ՈՒշադրությու՛ն, 19.12.2013 թ. « Կենտրոն»  և « arm

news» հեռուստաալիքների լրագրողների հետ հեռախոսազրույցի ժամանակ նույն ինքը՝ Կամո Բադալյանը, հերքում է պաշտպանյալներիս ծնողներից  2մլն. դրամ գումար վերցնելու հանգամանքը, բացի այդ, նույնիսկ նշում է , որ բուժման ծախսերը կամզել են 1.մլն. դրամ: Ընդ որում, հեռախոսազրույցի ժամանակ տնօրենը նշում է. «Սուտ է, ժխտում եմ գումարի հետ կապված հանգամանքը, այդ կապակցությամբ ինքը լրջագույն ապացույցներ ունի, ու որ ծնողները զրպարտության համար պետք է պատասխան տան»:

 

Բացի այս «Արմենիա» հեռուստաընկերության 2013 է, դեկտեմբերի 22-ի ,, Սուր անկյուն,, հաղորդմա ժամանակ լրագրողի հետ զրույցի ժամամանկ Կամո Բադալյանը նշել  է, որ.

  1. Ծեծել և խոշտանգել են Սևակ Բադալյանին,

2. Ծնողներին ասում է Ձեզ խոսք եմ տալիս՝ մեմղ կպրծնեն. (Ուշադրություն դարձրեք թե ինչ խոստում է նա տալիս),

3.Գումարը վերցնելու մասին կրկին պնդում է, որ սուտ է, իրականությանը չի համապատասխանում:

 

Քննիչի ապօրինություններն այսքանով էլ չեն ավարտվել: Դեռևս 09.12.2013 թ. Փոստով բողոք էի ներկայացրել Գլխավոր դատախազին ու Գեղարքունիքի մարզի դատախազին՝ նախաքննությունը վարող՝ Մարտունու քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ա. ԱՎագյանի 27.12.2013 թ. Կայացված՝ Մեսրոպ Գրիգորյանին, Արկադի Պողոսյանին և Աբրահամ Շահինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների և ապօրինի գործողությունների դեմ, իսկ 13.12.2013 թ. Բացարկ էի ներկայացրել նույն քննիչին: Բացարկն անձամբ նույն օրը գցել էի Գլխավոր դատախազության շենքի՝ բողոքների համար նախատեսված արկղիկի մեջ, իսկ պատճենն ուղարկել էի Գեղարքունիքի մարզի Դատախազին:

 

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին 16:30-ին,  պաշտպանյալներիս ծնողներ ՝ Մարզպետունի Գրիգորյանից, Վանիկ Շահինյանից և Ռուբեկ Պողոսյանի տեղեկացա, որ քննիչը փոստով  գրություններ է ուղարկել իրենց՝ նախաքննության ավարտի վերաբերյալ: Իսկ 20.11.2013 թ., երբ անչափահաս մեղադրյալների՝ Աբրահամ Շահինյանի և Արկադի Պողոսյանի օրինական ներկայացուցիչներ՝ համապատասխանաբար Վանիկ Շահինյանն ու Ռուբեկ Պողոսյանը  դիմում են ներկայացրել քննիչին, որ իերնց որդիներին պաշտպանից առանձին ծանոթացման համար տրամադրվեն քրեական գործի լուսապատճենները և 5 օր ժամանակ՝ ծանոթացման համար, որպեսզի իրենք պաշտպանից առանձին ծանոթանան քրեական գործի նյութերին, քննիչը 20.12. 2013 թ. Թվագրված գրությամբ  հրաժարվել է դրանք տրամադրելուց՝ պատճառաբանելով, որ գործի նյութերը դեռևս 05.12.2013 թ. Տրամադրվել են պաշտպան Ալիկ Ստեփանյանին, մինչ դեռ պաշտպանին ևս չէր տրամադրվել:

Իր 20.12.2013 թ. Գրությամբ ավագ ավագ քննիչը միաժամանակ հայտնել է, որ օրինական ներկայացուցիչներ Ռուբեկ Պողոսյանն ու Վանիկ Շահինյանն՝ իրենց անչափահաս  որդիների ու պաշտպանի հետ կարող են ծանոթանալ գործի նյութերին քննչական բաժանմունքում՝ 20.12.2013 թ. Ժամը 16:30-ին:

 

Այդ մասին տեղեկանալով պաշտպանյալներիս ծնողներից՝ անմիջապես հեռախոսազրույց եմ ունեցել ավագ քննիչ Ա. Ավագյանի հետ ու տեղեկացրել, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով 20.12.2013 թ. Չեմ կարող ներկայանալ Մարտունու քննչական բաժին:

 

Քննիչին հայտնել եմ նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 265-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե մեղադրյալի պաշտպանը  չի կարող նեկայանալ նշանակաված ժամին, քննիչը ծանոթացումը հետաձգում է  մինչև 5 օր ժամկետով: Տվյալ ժամկետում պաշտպանի չներկայանալու դեպքում մեղադրյալին հնարավորություն է ընձեռվում իր համաձայնությամբ կամ նշանակմամբ ունենալու այլ պաշտպան:

 

Հայտնել են նաև, որ ծանոթացման համար կարող եմ վարույթն  իրականացնող մարմին ներկայանալ միայն 25.12.2013 թ.  Ժամը 12:30-ից հետո՝ քննիչի նախընտրած ցանկացած ժամին:

Միևնույն ժամանակ  20.12.2013 թ. փոստով հետադարձ ծանուցմամաբ նույնաբովանդակ  գրություն եմ հասեագրել քննիչին:

 

Դրանից հետո մինչ օրս քննիչը ոչ մի փաստաթուղթ պաշտպանության կողմին չի ուղարկել, հեռախոսազրույց չի ունեցել:

 

24.12.2013 թ. Քննիչը չի պատասխանել պաշտպանի և օրինական ներկայացուցիչների ոչ մի հեռախոսազանգին, իսկ 25.12.2013 թ. անչափահաս մեղադրյալ Մեսրոպ Գրիգորյանի օրինական ներկայացուցիչ Մարզպետունի Գրիգորյանի քննիչի զանգերին չպատասխանելու ու գործի նյութերը ծանուացման նպատակով պաշտպանության կողմին տրամադրելու կապակցությամբ՝ Մարտունու քննչական բաժանմունքի պետին հասցեագրված դիմումին ի պատասխան՝ քննչական բաժնի պետը պատասխանել է, որ թիվ 43114213 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 23.12.2013 թ. ուղարկվել է Գեղարքունիքի մարզի Դատախազություն:

 

Այսպիսով՝ ավագ քննիչ Ավագյանի կողմից սույն գործով թույլ տրված մի քանի խախտումներին ավելացել են մի քանիսը ևս, այն է ՝ առանց քրեական գործի նյութերը պաշտպանին, մեղադրյալներին ու նրանց օրինական ներկայացուցիչներին ծանոթացնելու, պաշտպանության իրավունքի կոպիտ խախտմամբ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազություն:

Մասնավորապես.

  1. Քննիչը խախտել է ՀՀ քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկի՝ պաշտպանության իրավունքի ու դրա ապահովման՝ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայնի որի՝ մեղադրյալի պաշտպանի և օրինական ներկայացուցչի մասնակցությունը քրեական դատավարությանը չի սահմանափակում նրա իրավունքները:

Սույն դեպքում ավագ քննիչը մեղադրյալների օրնական ներկայացուցիչներ Ռուբեկ Պողոսյանի և Վանիկ Շահինյանին օրենքի կոպիտ խախտմամբ հրաժարվել է տրամադրել քրեկանա գործի նյութերի լուսապատճենը՝ պաշտպանից առանձին քրեական գործի նյութերն ծանոթանալու համար:

 

  1. Քննիչը խախտել է ՀՀ քրեական դատավարության օերնսգրքի 265-րդ հոդվածի 3-րդ մասի կատեգորիկ պահանջը՝ եթե մեղադրյալի պաշտպանը չի կարող ներկայանալ նշանակված ժամին, քննիչը ծանոթացումը հետաձգում է մինչև 5օր ժամկետով: Տվյալ ժամկետում պաշտպանի չներկայանալու դեպքում մեղադրյալին հնարավորություն  է ընձեռվում իրհամաձայնությամբ կամ նշանակմամբ ունենալու այլ պաշտպան:

 

Այն որ քննիչը իմ 20.12.2013 է.-ի գրությունն ստացել է, հավաստում է նաև այն հանգամանքը, որ նա մինչև 23.12.2013թ. քրեկան գործը պահել է իր մոտ, իսկ հետո պաշտպանության կողմի համար հասկանալի պատճառով նույն օրը կազմել է մեղադրական եզրակացություն ու գործն ուղարկել դատախազություն:

Հսկող դատախազի կողմից նույնպես թույլ է տրվել օրենքի կոպիտ խախտում. ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ նա տեսել է, որ գործի նյութերը մեղադրյալներին, նրանց օրիանկան ներկայացուցիչներին ու պաշտպանին չեն տրամադրվել, քննիչը խախտել է պաշտպանության իրավունքը, սակայն անտեսել է  այդ հանգամանքը, որովհետև  30.12.2013 թ.  Պաշտպանյալներս փոստից ստացել են մարզի դատախազի 25.12.2013 թ. թվագրված գրությունն, ըստ որի քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է մարզի առաջին ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

 

Այսպիսով՝ Մարտունու քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ավագյանի կողմից սույն գործով թույլ տրված մի քանի խախտումներին ավելացել է ևս մեկը, այն է՝ ՀՀ ոստիկանապետին հասեագրված դիմում-բողոքը գործին չի կցել, դրանում նշված հանգամանքների կապակցությամբ քննություն չի կատարել, դրա կապակցությամբ որևէ որոշում չի կայացրել: Նախաքննական մարմնի նման գործելակերպը վկայում է, որ Վարդենիկի կրթահամալիրի տնօրեն Կամո Բադալյանի և նրա եղբայր Սևակ Բադալյանի նկատմամբ կողմնակալ, գործով քննիչի՝  իր պարտականությունների կատարման կապակցությամբ անբարեխիղճ վերաբերմունքի, վերադասի ցուցումներն անտեսելու մասին»:

 

Ասուլիսին ներկա Մեսրոպ Գրիգորյանի հայրը` Մարզպետունի Գրիգորյանը հայտարարեց, որ դիմել են դատախազություն, պահանջելով, որ գործը դատարանից հետ գա, որպեսզի հնարավորություն ունենան ծանոթանալ գործի նյութերին և միջնորդություն ներկայացնեն:

 

 

Նույն շարքից