Անալիտիկ կենտրոն Մամուլի ակումբ 

Առցանց առևտուրը Հայաստանում զարգանում է

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած  «Ինտերնետային առևտուրը՝ որպես ՀՀ տնտեսության զարգացման հնարավոր միջոց. ձեռքբերումներ և խնդիրներ» թեմայով ասուլիսի հյուրերն էին   առցանց առևտրի ոլորտում փորձառու մասնագետներ Ալեքս Ալեքսանյանը, Սևադա Բաղդյանը, Անդրեյ Վանյանը, Օկսանա Լոբախինան և Տաթև Մադաթյանը:

 

Crossroad.com առցանց խանութի տնօրեն Ալեքս Ալեքսանյանը նշեց, որ Crossroad.com-ի   նպատակն է եղել ստեծել ոչ թե խանութ, որը վաճառում է ապրանքներ, այլ ստեղծել մոլլ: «Մեզ մոտ կան  գրանցված հարյուրից ավել խանութներ, մենք  տրամադրում ենք հարթակ և մի շարք գործիքներ, որոնցով այդ խանութները կարողանում են հրապարակել իրենց ապրանքներն ու գովազդել դրանք: Մոլի տարածքներն ավելի թանկ արժեն,  նպատակն է ստեղծել մի դաշտ, որով մի խանութը իր հաջողության շնորհիվ կարողանում է մյուսին առաջ տանել: Աշխարհում գնալով զարգանում է այս ոլորտը, փորձում ենք հասկանալ մեր հաճախորդների պահանջները և ըստ այդմ գործել: Այս ոլորտում  գիտելիքները կուտակում ենք,  փորձելով հասկանալ,  թե մարդիկ ինչպես են իրենց պահում ինտերնետում:  Հայաստանում շատ դժվար է զարգացնել այս ոլորտը, սակայն բավականին հաջողությունների ենք կարողացել հասնել»:


Ալեքս Ալեքսանյանը տեղեկացրեց նաև, որ Crossroad.com-ը գործում է արդեն  նաև Վրաստանում: Նրա դիտարկմամբ՝  օնլայն խանութներն  օգնում  են  Հայաստանի  արդյունաբերության զարգացմանը, տնտեսական կապի զարգացմանը: «Մենք ունենք փորձ, որ մեր խանութից արդեն օգտվում են ոչ միայն առանձին անհատներ, այլ նաև կազմակերպություններ: Մեր գլխավոր նպատակներից է  լավ տեխնոլոգիաների շնորհիվ կարողանալ արագ և որակյալ սպասարկել մեր  հաճախորդներին: Հայաստանում հստակ աճ կա, և ամեն ամիս մեր հաճախորդները  կրկնապատկվում են: Տեխնոլոգիաները զարգացնելու համար պահանջվում է լուրջ աշխատանք: Հիմնական խնդիրը վճարային խնդիրն է:  Հայաստանում վիզա մաստեր քարդ գործընթացի զարգացումն է:  Ամբողջ գումարը քարտի վրայից գանձման խնդիրն է, պետք է ստեղծվի մի համակարգ, որպեսզի  գնորդի գումարը գանձվի ոչ ամբողջությամբ և հետագայում խնդիրներ չառաջանան:  Կոչ եմ անում բոլոր գոծընկերներիս միավորվել և բոլոր խնդիրներով հանդես գալ և  փորձել լուծել դրանք»:  Նա շեշտեց նաև, որ Հայաստանում դեռ  ապրանքների արտահանման փորձ չկա, բայց հուսով է, որ կզարգանա: Ըստ նրա՝ կան շատ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, որի  շնորհիվ կկարողանանք ներգրավել տեղական և արտասահմանյան արտադրողներին:

 

 

IDram վճարային համակարգի հասարակայնության հետ կապերի պատասխանատու  Տաթև Մադաթյանը նշեց, որ   ինտերնետում բոլոր տեսակի վճարումներ կատարելու հնարավորությունը արդեն տասը տարի իրականություն է Հայստանում՝ շնորհիվ IDram վճարային համակարգի: IDram վճարային համակարգին միանալու համար իրավաբանական անձից պահանջվում է կնքել պայամանագիր համակարգի օպերատոր IDram ՍՊԸ-ի հետ: Համակարգին տեխնիկապես միանալու համար գործընթացը կատարվում է պայմանագիրը կնքելուց հետո մի քանի ժամվա ընթացքում:  Միաժամանակ հանդիսանալով ագրեգատոր ՝ Idram-ը էլեկտրոնային խանութների համար հնարավորություն է ստեղծում վճարումները ընդունել նաև Arca, VisaMastercard, Webmoney և այլն համակարգերով: IDram վճարային համակարգին այսօր միացած են էլեկտրոնային կոմերցիայի շուրջ վաթսուն հարթակներ՝ Հայաստանից և Արցախից, որոնք  վաճառում են ամենատարբեր իրեր:  «Չնայած որ սննդի ոլորտն էլեկտրոնային կոմերցիայում իր պահանջակով առաջին հորիզոնակններում չէ, Հայաստանում հենց այս բիզնեսը ներկայացնող բավականին հաջողված էլեկտրոնային խանութ կա՝ Menu.am: IDram-ն իրեն միացող էլեկտրոնային խանութների շարքում վերջին շրջանում նկատում է զեղչային գնումներ առաջարկող կայքերի թվի աճի միտում: Առցանց խնութների այս տեսակն այսօր գրավիչ է համարվում ոչ միայն Հայաստանում, բայց մեզ մոտ միտումը սկսեց նկատվել ոլորտի ամենախոշոր ներկայացուցչի՝ biglemon.am-ի հաջող գործունեությունից հետո»:  Բանախոսի կարծիքով՝ Հայաստանում այս  ոլորտի զարգացման համար գիտելիքների պակասն է  խանգարում, փոքր շուկայի առկայություն և բանկային համակարգի հետ կապված խնդիրներ,  որոնք թույլ չեն տալիս մեծ չափի վաճառքներ ապահովել, խնդիրներից է նաև պետական աջակցության բացակայությունն ու էլեկտրոնային դաշտում կատարելության պակասը:  Նրա խոսքով կան չափանիշներ, որոնք ապահովում են  Հայաստանի՝  առցանց շուկա մտնելը, որոնք դեռ մենք չունենք: «Կան օրենսդրական խնդիրներ և բանկային համակարգի հետ կապված խնդիր: ՀՀ ԿԲ կարգավորման խնդիր կա, մարդը իր հաշվին երկու հարյուր հազար դրամից ավել չի կարողանում էլեկտրոնային գնումներ կատարել,  հուսով եմ, որ  առաջիկայում այս հարցը կլուծվի և հնարավոր կլինի ավելի բարձր արժեք ունեցող իրեր գնել»: Տաթև Մադաթյանը խոսեց նաև  անվստահության խնդրի մասին, նա շեշտեց, որ անվստահության խնդիրը  համաշխարհային մասշաբի խնդիր է, դա կոտրվում է միայն փորձով:


Menu.am  առցանց խանութի տնօրեն Սևադա Բաղդյանը նշեց, որ սննդի շուկան սահմանափակ է, բայց ունի ֆիքսված ամենօրյա պահան

 ջարկ: «Մենք ունեցել ենք լուրջ խնդիր  ինտերնետ միջավայրում ինտեգրվելու հատ կապված:

 Մենք շատ «օդնօկլասսնիկի» ասված ենք, մեր ժողովուրդը չի կարողանում կատարել օնլայն վճարումներ և այլն: Մենք փորձեցինք   մարդկանց հնարավորություն տալ նկարները տեսնելուց հետո զանգել մեզ ու պատվիրել ապրանքներն արդեն  հեռախոսով:

Buy.am առցանց խանութի տնօրեն Անդրեյ Վանյանը ասաց, որ Buy.am-ը   հանդիսանում է վաճառքի պլատֆորմ: «Ստեղծում ենք օնլայն խանութներ, ուզում ես օնլայն խանութ, ունեցիր այն երեք օրում: Հայ բիզնեսմենները չեն սիրում ավելորդ ծախսեր, չեմ մեղադրում, քանի որ նրանք այդպես են իրենց բիզնեսը զարգացնում: ՈՒնենք աճ, մոտ հարյուր խանութների հետ համագործակցություն: Առաքում ենք նորմալ և հաճախորդները օգտվում են մեր ծառայություններից: Հայ գնորդները չգիտեն գումար տնտեսել, օնլայն խանութը տնտեսման համար է, սակայն մեզ մոտ դեռ այնքան էլ չեն վստահում ու օգտվում:  Մենք ստիպված ենք բացատրել, գովազդել օնլայն գործարքները: Օնլայն վաճառքի միջոցով կարող ենք զարգացնել Հայաստանի տնտեսությունը»:  Շատ դեպքեր կան, որ երկար ժամանակ հեռախոսով պատվերներ կատարողները օնլայն դաշտ անցան: Քսան տոկոս պատվերներն ինրտերնետի միջոցով են կատարվում, որը շատ լավ արդյունք է այժմ»: Նա նշեց, որ  Idram-ի հետ համագործակցությունը տվել է լավ արդյունք. «Մի քանի վճարային միջոցներ ենք կարողացել ունենալ IDram -ի շնորհիվ: Այս պահի դրությամբ Հայաստանում ստեղծված են լավ պայմաններ, որպեսզի Իկոմերսը  զարգանա: Մեր կողմից, եթե գրագետ աշխատանք տարվի, մենք կկարողանանք մեր բիզնեսը լավ զարգացնել: Շատ շահավետ է պրոդուկտ ստեղծելն ու գործելը այս դաշտում, բայց  նաև շատ դժվար աշխատանք է»: Նա նաև նշեց, որ  արտասահմանից օնլայն պատվերների  տոկոսը կազմում է ընդամենը մեկ տոկոս:

 

Biglemon.am  զեղչերով գնումների կայքի տնօրեն Օկսանա Լոբախինան նշեց, որ  Biglemon.am –ն  արդեն երկու տարեկան է և հասցրել է բավական մեծ հաջողության  հասնել, ճանաչվել է: «Գաղափարն ամերիկական գովազդային նախագիծ է, իմ կողմից չի ստեղծվել:  Ես ինքս աշխատել եմ Ռուսաստանում այդպիսի նախագծի վրա, սակայն այստեղ դա անելն այնքան էլ հեշտ չէր, բայց  բավականին հաջողության հասանք:  Մի կողմից հետաքրքիր է, որ գնորդները կարող են զեղչերից  օգտվել,  իսկ մեզ հետ համագործակցող խանութի  համար էլ հետաքրքիր է, որ նրանց մոտ հաճախորդներ են գնում: Շատ խնդիրներ կային երկու տարի առաջ, երբ նոր էինք բացվել,  քանի որ այդ ժամանակ Հայստանում ոչ ոք չէր հասկանում, չէին կարողանում օգտվել օնլայն գնումներից: Մենք հարյուր զանգեր էինք օրական ստանում և սովորեցնում էինք մարդկանց օգտվել օնլայն գնումներից: Այսօր մենք այդպիսի զանգեր համարյա չունենք:  Հիմա մեզ համար նաև  մրցակցություն կա, բացվել են նաև այլ զեղչերով գնումներ կատարող կայքեր»:

Բոլոր բանախոսները համակարծիք էին այն հարցում, որ առցանց գնումները հնարավորություն են տալիս Հայաստանի արտադրողին՝ առավել ևս փոքր և միջին կազմակերպություններին, իրացնել իրենց ապրանքն ավելի քիչ ծախսերով, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի շուկայից դուրս, ինչն էլ իր հերթին կնպաստի ընդհանուր տնտեսության զարգացմանը:  Շուկան մեզ ստիպում է համագործակցել մեծ խանութների ու փոքր խանութների հետ:

 

Նույն շարքից